«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիշել է 2011-12թթ. մրցաշրջանի մասին, երբ նա «Յուվենթուսի» հետ երկար ժամանակ անց առաջին անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը՝ անցնելով գլխավոր մրցակցին՝ ի դեմս «Միլանի»:
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. այժմ նա նախակաթվածային վիճակում է:
Թուրք ինժեներները մշակել են «Միդաս» համակարգը, որը պետք է դիվերսիաներից պաշտպանի երկրի նավթամուղներն ու գազամուղները, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»:
ՀՀ դրամը այսօր՝ օգոստոսի 1-ին, որոշ չափով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ։
«Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին»:
«Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»:
«Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք»:
Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու:
Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:
2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 1 501 118.4 զբոսաշրջիկ։
Հաստատվել է տեղեկությունը, որ Սիրիայում խոցված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կործանվել է, հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքիայի Հաթայ նահանգի տարածքը, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 347.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր
ՀՀ գլխավոր դատախազը 01.08.2016թ. առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը մեղադրում է Վրաստանի իշխանություններին երգչի «Իավնանա» բարեգործական հիմնադրամին զրպարտելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն երկրի իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդման մեջ: Սամնիձեն որպես այդ հարցի օրինակ է ներկայացրել Խարագուլիի քաղաքային ժողովի հանրապետական նախագահի պաշտոնից հեռացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։
Հաշվի առնելով զինյալ խմբի անդամների կողմից առանց արյունահեղության հանձնվելը` պատկան մարմիններին կոչ ենք անում հնարավորինս մեղմ գտնվել պատժի սահմանման գործում` առանձին քննելով տեղի ունեցած սպանություներն ու մեղավորների նկատմամբ համապատասխան պատժի սահմանումը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը օգոստոսի 3-ին կայցելի Թուրքիա:
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանները օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Այսպիսով՝ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, կասկածյալի կարգավիճակում է:
Թուրքիային անհրաժեշտ է իրականացնել անհրաժեշտ նախապայմանները, որպեսզի ԵՄ-ի հետ վիզային ազատականացումը տեղի ունենա, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Մեծ դժվարությամբ զինաթափեցինք Սարի թաղի Վրեժի խումբը: Ես՝ որպես վարչապետ, կարգադրեցի զինաթափել ՀԱԲ-ը: Գիշերը ոստիկանության կողմից հարձակում կատարվեց ՀԱԲ-ի շտաբի վրա, երկու զոհ ունեցանք: Մի պահ եղավ, որ ջոկատներն այլևս ինքնուրույն քաղաքական դերակատարություն չունեին: Դա կարևոր էր, որովհետև քաոսային վիճակով պետությունն առաջ տանել հնարավոր չէր:
Թայրոն Վուդլին նոկաուտի ենթարկեց Ռոբի Լոուլերին և կիսամիջին քաշային կարգում տիտղոս նվաճեց: Մարտը տեղի ունեցավ UFC 201 շոուի շրջանակներում Ատլանտայի Philips Arena ռինգում: Մրցավարը դադարեցրեց մենամարտն առաջին ռաունդի 3-րդ րոպեին՝ ձեռքերի հարվածաշարից հետո, որն անցկացրեց Թայրոն Վուդլին:
«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որը կապահովի տղաներին փաստաբաններով: Այս մասին հաղորդագրություն է տարածվել սոցիալական ցանցերում։
Կրեմլում ուշադրություն են դարձնում սպառնալիքներով լի այն հայտարարությանը, որն արել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, սակայն դրանք չեն ազդի ահաբեկչության դեմ պայքարի ռուսական քաղաքականության վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այրվածքաբանության կենտրոնում այցելեցինք նախօրեին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանին և Սարիթաղի դեպքերի ժամանակ այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանին։