Հայաստանի ազգային հավաքականի տրանսֆերային ընդհանուր արժեքը հասել է ավելի քան 47 մլն եվրոյի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 47 միլիոն 575 հազար եվրո: 2015-ին Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկված 23 ֆուտբոլիստի ընդհանուր արժեքը կազմել է 29,79 մլն ֆունտ ստերլինգ:
Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը գնահատվում է 11,38 մլն եվրո, Վրաստանի ընտրանունը՝ 29 մլն եվրո:
Ինչպես հաղորդում է transfermarkt.de-ն, Հայաստանի ազգային հավաքականից ամենամեծ տրանֆերային արժեքն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերը գնահատվում է 37 մլն եվրո:
Իր տրանսֆերային արժեքով երկրորդ տեղում է Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը՝ 1,5 մլն եվրոյով: ԱՄԷ-ի «Ալ Ֆուջեյրա»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի տրանսֆերը գնահատվում է 1,1 մլն եվրո: Պորտուգալական «Մարիտիմու»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գնահատվում է 800 հազար եվրո, մակեդոնական «Վարդար»-ի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը՝ 750 հազար, իրանական «Էսթեղլալ»-ի պաշտպան Հրայր Մկոյանը՝ 700 հազար, ռուսական «Մորդովիա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը՝ 700 հազար, ուկրաինական «Կարպատներ»-ի հարձակվող Գեղամ Կադիմյանը՝ 500 հազար եվրո:
Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի և իրանական «Փադիդե»-ի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերները գնահատվում են 400 հազարական եվրո, Գյումրիի «Շիրակ»-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանն ունի 350 հազար եվրո արժողությամբ տրանսֆեր, Երևանի «Բանանց»-ի կիսապաշտպան Զավեն Բադոյանը և Կիպրոսի «Կարմիոտիսսա»-ի պաշտպան Տարոն Ոսկանյանը՝ 325 հազարական, ուկրաիանական «Ստալ»-ի կիսպաշտպան Գոռ Մալաքյանը և ֆրանսիական «Մարսել»-ի պաշտպան Գաել Անդոնյանը՝ 300 հազարական, ամերիկյան «Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Դավիթ Արշակյանը, կիպրական «Կարմիոտիսսա»-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, Երևանի «Ալաշկերտ»-ի դարպասապահ Արսեն Բեգլարյանը՝ 250 հազարական եվրոյի տրանսֆեր:
Իրանական «Փեյքան»-ի պատպան Լևոն Հայրապետյանը, «Ալաշկերտ»-ի պաշտպան Արտակ Եդիգարյանը, ռուսական «ԲՄԱ Խաբարավոսկ»-ի հարձակվող Ռուսլան Կորյանը, Երևանի «Փյունիկ»-ի հարձակվող Վարդան Պողոսյանը գնահատվում են 200 հազարական եվրո: «Շիրակ»-ի դարպասապահ Անատոլի Այվազովն ունի 175 հազար եվրոյի, «Փյունիկ»-ի դարպասապահ Գոռ Մանուկյանը՝ 150, Գյումրիի «Շիրակ»-ի պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը և «Փյունիկ»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը՝ 125 հազարական եվրոյի տրանսֆերային արժեք: