US Open. Ջոկովիչը մեկնարկային խաղում 4 սեթում հաղթեց լեհ թենիսիստին
Համաշխարհային վարկանիշի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչը ԱՄՆ-ի Բաց առաջնության մեկնարկային խաղում 4 սեթում հաղթեց լեհ Յեժի Յանովիչին: Խաղն ավարտվեց 6:3, 5:7, 6:2, 6:1 հաշվով:
Երկրորդ տուրում Ջոկովիչը կպայքարի չեք Իրժի Վեսելիի հետ, ով հաղթանակ է տարել հնդիկ Սեկետ Նինենիի նկատմամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը