«Ուզբեկստանը կարող է հույս դնել Ռուսաստանի` ինչպես իր հուսալի ընկերոջ վրա». Պուտին
Ուզբեկ ժողովուրդը և հանրապետության ղեկավարությունը կարող են հույս դնել Ռուսաստանի` որպես ամենահուսալի ընկերոջ վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեծ հույս ունենք, որ այն ամենը, ինչը հիմնվել էր նախագահ Իսլամ Քարիմովի կողմից, շարունակվելու է: Մենք մեր կողմից, անում ենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք մեր փոխադարձ զարգացման ուղուն, աջակցենք ուզբեկ ղեկավարությանը: Կարող եք մեզ վրա հույս դնել` ինչպես ամենահուսալի ընկերների»,- ասել է Պուտինը Ուզբեկստանի վարչապետ Շևքեթ Միրզիևի հետ հանդիպմանը:
Պուտինն ընդգծել է, որ «Իսլամ Քարիմովը շատ ամուր հիմք է դրել մեր երկրների փոխհարաբերությունների միջև, մեր հարաբերությունները կառուցել է որպես ռազմավարական»:
Պուտինը նշել է, թե Քարիմովն իր հետ զրույցներում, խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, ասել է, որ հենց դրանից է կախված հանրապետության պոտենցյալը:
«Մենք միշտ դա շատ ենք գնահատել»,- ասել է Պուտինը: