
ԱՄՆ-ում «Էրմինա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի

ԱՄՆ-ում «Էրմինա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հայտնի էր 2 զոհի և 4 տուժածի մասին:
Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Կոլլետոն շրջանի հակահրշեջային ծառայության վարչությունը, ուրբաթ օրը փոթորկի զոհ էր դարձել ևս 1 տղամարդ:
Փոթորիկը, որը պատուհասել էր ԱՄՆ-ի արևելյան ափերը, իր հետ բերել էր նաև ուժգին քամի` առանց էլեկտրականության թողնելով մինչև 270 հազար տուն:
ԱՄՆ-ի արևելյան ափի իշխանությունները նախկինի պես չեն բացառում, որ «Էրմինան» կհասնի մինչև մերձակա բնակավայրեր: