
Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգիստն ու հուղարկավորությունը հետաձգվել են

Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները հետաձգվել են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Վարդան Զիլֆուղարյանի քույրը՝ Աննա Զիլֆուղարյանը:
«Ընկերներ, խնդիրներ են առաջացել Վարդանի տեղափոխության հետ կապված և գործընթացը ձգձգվում է: Այդ իսկ պատճառով մենք հետաձգում ենք հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները, որոնք պլանավորված էին այսօր և վաղը: Ես հստակ ամսաթվեր կնշեմ, երբ ամեն ինչ պարզ կլինի: Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- գրել է Աննա Զիլֆուղարյանը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 21-ին մահացել է կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը: Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը նախատեսված էր սեպտեմբերի 6-ին` Նուբարաշենի խճուղի 6/1 հասցեում, իսկ հուղարկավորության արարողությունը` սեպտեմբերի 7-ին: