
Պուտինը մեկնել է Սամարղանդ` հարգելու Քարիմովի հիշատակը

Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պٳտինը մեկնել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք` հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը և իր ցավակցությունները հայտնելու Քարիմովի կնոջն ու դստերը, հայտնում է TASS գործակալությունը:
Քարիմովի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո Պուտինը ուղևորվել է Ֆորումների պալատ` Ուզկեբստանի նախագահի սամարղանդյան նստավայր:
Պուտինն իր ցավակցություններն է հայտնել Տատյանա Քարիմովային` Իսլամ Քարիմովի այրուն և նրա փոքր դստերը` Լոլա Քարիմովա Տիլյաևային:
Պուտինն իր զրույցը Քարիմովի հարազատների հետ շարունակվել է առանց լրատվամիջոցների ներկայության: