Բաժիններ՝

«Մեծ Բրիտանիան մինչև տարեվերջ պետք է սկսի ԵՄ-ից դուրս գալու գործընթաց». Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Մեծ Բրիտանիան մինչև 2016թ. վերջ պետք է սկսի Եվրամիությունից դուրս գալու գործընթաց: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Չինաստանում` G20-ի շրջանակում հրավիրված գագաթաժողովի ժամանակ:

«Ես քննարկել եմ այդ հարցը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ և մենք եկել ենք եզրակացության, որ անհրաժեշտ է բրիտանական կողմին ժամանակ տրամադրել բանակցությունների սկսմանը նախապատրաստվելու համար: Դրա հետ կապված`ԵՄ-ից դուրս գալու գործընթացը տարեվերջին սկսելը միանգամայն խելամիտ ժամկետ է»,- ասել է Օլանդը:

Նա ընդգծել է, որ «ցանկացած ավելի ուշ ժամկետներ կհանգեցնեն բացասական հետևանքների, առաջին հերթին` բրիտանական տնտեսության համար»:
Օլանդը հավելել է, թե «անհրաժեշտ է նվազեցնել անորոշության մակարդակը, եթե մենք ցանկանում ենք հասնել փոխադարձ վստահության, ինչպես նաև տնտեսական աճի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս