
Հռոմի պապը «հանդիպել է» երկրաշարժի ժամանակ 4-ամյա աղջկա կյանքը փրկած շան հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «հանդիպել է» Իտալիայում երկրաշարժի հետևանքով փլատակների տակ հայտնված 4-ամյա աղջկա կյանքը փրկած ոստիկանական շան հետ, հայտնում է Daily Mail-ը:
Հռոմի պապը Լեո անունով սև լաբրադորի հետ «հանդիպել է» Վատիկանում:
Նա նաև հանդիպել է կամավորների հետ, որոնք օգնել են մարդկանց փրկել:
Երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ի գիշերը: Վերջին տեղեկությունների համաձայն` երկրաշարժին զոհ է դարձել 292 մարդ: