Բաժիններ՝

Պուտինը կարող է մասնակցել «Կովկաս-2016» զորավարժություններին

ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին մեկնարկել են «Կովկաս-2016» խոշորագույն ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», զորավարժությունների եզրափակիչ փուլին կարող է ներկա գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զինավարժանքները անցկացվելու են սեպտեմբերի 5-10-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, Սև և Կասպից ծովերի ջրատարածքներում:

Զորավարժություններին կմասնակցեն ՌԴ ցամաքային զորքերը, օդատիեզերական ուժերը, ռազմածովային նավատորմն ու օդադեսանտային զորքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս