Բաժիններ՝

Օլանդը հայտնել է Ֆրանսիայում հերթական ահաբեկչական գործողության կանխման մասին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհակալություն է հայտնել ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներին ահաբեկչական խմբի մասնակիցներին բռնելու համար:

«Մենք կարողացանք կանխել հերթական ահաբեկչական գործողությունը: Սակայն կան այլ խմբեր, մենք պետք է զգոն լինենք»,-հայտարարել է նախագահը ԵՄ-ի հարավի պետությունների գագաթնաժողովին մասնակցելու համար Աթենք ժամանելուց հետո:

Նախօրյակին հայտնի է դարձել, որ Փարիզից ոչ հեռու ձերբակալվել են երեք կանայք: Հետաքննությունը տարվել է Փարիզի Աստվածամոր տաճարի անմիջական մերձակայքում գազի բալոններով կասկածելի ավտոմեքենայի հայտնաբերման գործի շրջանակներում:

Ձերբակալվածներից մեկի մոտ գտել են մի նամակ, որում նա հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ձերբակալման ժամանակ կինը դանակով հարվածել է ոստիկանության աշխատակցին:

Սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ իրավապահ մարմիններին հաջողվել է բռնել ծայրահեղական կանանց եւս մեկ հավանական հանցակցի: Ոստիկանությունը շարունակում է այն անձանց որոնումը, որոնք մասնակցել են սեպտեմբերի 4-ին Փարիզի Աստվածամոր տաճարի անմիջական մերձակայքում Peugeot 607 ավտոմեքենայի հայտնվելուն, որի ներսում գտնվում Էին գազով լցված վեց բալոններ եւ բենզինով լցված մի քանի կանիստրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս