
PKK-ի զինյալները Մուշում բեռնատար գնացք են պայթեցրել

Թուրքիայի հարավ-արևելքում` Մուշ նահանգում, «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալները բեռնատար գնացք են պայթեցրել, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Հաղորդվում է, որ քուրդ զինյալներն ականապատել են երկաթուղային ճանապարհն ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ` հեռակառավարվող սարքի օգնությամբ:
Գնացքի պաթեցման հետևանքով, որն ուղևորվում էր Դադվան-Էլազըգ երթուղով, 7 վագոն է դուրս եկել ռելսերից:
Դեպքի այլ մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ: