Բաժիններ՝

«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում

«Եվրատեսիլ-2017» միջազգային երգի մրցույցը կանցկացվի Կիևում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության նախագահ Զուրաբ Ալասանիան:

Մրցույցը կանցկացվի Միջազգային առևտրային կենտրոնում, որը գտնվում է «Լևոբերեժնայա» մետրոյի հարևանությամբ, հայտնում է «112 Ուկրաինան»:

«Եվրատեսիլում» Ուկրաինան ներկայացնող Ջամալայի հաղթանակից հետո ուկրաինական քաղաքները մրցույթ էին հայտարարել միջոցառման անցկացման համար: Եզրափակիչ էին դուրս եկել Օդեսան և Կիևը:

Ուկրաինայի նախարարների կաբինետը հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեին իր պահուստային հիմնադրամից հատկացրել է շուրջ 17 միլիոն դոլար մրցույթի կազմակերպման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930