Բաժիններ՝

Տղան սպանել է մորը

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում սեպտեմբերի 8-ին` ժամը 15.30-ի սահմաններում մայրասպանության դեպք է տեղի ունեցել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության Մարտունու բաժանմունքի պետ Կարեն Սերոբյանը, Ներքին Գետաշենի բնակիչ, 1989 թվականին ծնված Տ.Գերասիմի Գասպարյանը դանակով սպանել է մորը՝ Ներքին Գետաշենի բնակիչ, 1956 թվականին ծնված Օֆիկ Պատվականի Խաչատրյանին:

«Սպանություն կատարողը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված է քրեկան գործ: Մեր հարցումներով պարզվել է, որ մայրասպան որդին հաշվառման կանգնած չէ որեւէ հոգեկան առողջության կենտրոնում: Ավելին, նախնական հարցաքննության ընթացքում նա ասել է, որ իր մայրն արժանի էր սպանության, քանի որ անբարոյական վարք ուներ: Մայրասպանը կկալանավորվի»,-ներկայացրեց Կարեն Սերոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս