Բաժիններ՝

Սիրիայում սպանվել է «Նուսրայի ճակատ» խմբավորման հրամանատարը

Հալեպի շրջանում սպանվել է «Նուսրայի ճակատ» սիրիական խմբավորման հրամանատարներից մեկը:

«Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ» խմբավորումը Twitter-ի իր էջում հայտնել է, որ հրամանատար Աբու Օմար Սարակեբը սպանվել է Հալեպ նահանգին հասցված ավիահարվածի հետևանքով:

Խմբավորումը չի հայտնել, թե որ երկրի ավիացիան է հասցրել հարվածը:
«Նուսրա ճակատը» փոխել էր անվանումը հուլիսի վերջին` միաժամանակ կտրելով կապերը «Ալ-Քաիդայի» հետ:

Reuters գործակալությունը, հղում կատարելով աղբյուրին, հայտնում է, որ Աբու Օմար Սարակեբը ու մյուսները սպանվել են Կաֆր Նախա գյուղի մոտակայքում:

Չճշտված տեղեկությունների համաձայն` սպանվել է խմբավորման բարձրաստիճան մի քանի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս