Բաժիններ՝

ՈւԵՖԱ-ն նոր նախագահ ունի

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահի անունը հայտնի է դարձել Աթենքում ընթացող ՈւԵՖԱ-ի հերթական կոնգրեսի ժամանակ: ՈՒԵՖԱ-ի նախագահ է ընտրվել Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

ՈւԵՖԱ-ի նոր նախագահի պաշտոնին հավակնում էին Չեֆերինը և Նիդեռլանդների արքայական ֆուտբոլային միության միության նախագահ Միխայիլ Վան Պրագը:

Այս պաշտոնին հավակնում էր նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը, սակայն սեպտեմբերի 6-ին իսպանացին հանել է իր թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս