ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը քիչ առաջ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում, որտեղ տեղեկացրել է, որ ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները։
«Ազնվորեն ասած, ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանամ նորից հաճույք ստանալ սպորտից և թենիսի կորտում լինելուց:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ էլ չէր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել է Twitter-ում։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը Ուկրաինային աջակցող օրենք է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացում։ Դրանում կետ է ներառված, որ օրենքը գործելու է 5 տարվա ընթացքում՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, հայտնում է rbc-ն։
«Ես հասկանում եմ, որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որն այդ բեռը կհաղթահարի»,- ասաց Կարապետյանը` ավելացնելով, որ պետք է ընտրել այնպիսի կառավարիչի, որը կկարողանա շահույթ ստանալ:
Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուները կռվել են ուղիղ եթերում, հայտնում է kp.ru-ն։
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 C0 ցուրտ:
«Պետք է ուսումնասիրել, թե որոնք են մեր թիրախային կետերը, որ ոլորտները մենք կարող ենք զարգացն ել, որոնք են մեր նեղ տեղերը, որ խանգարում են, որպեսզի բիզնեսն այդտեղ զարգանա: Պետք է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե՛ գյուղացու, թե՛ ոլորտի գործարարի համար», – ասել է վարչապետը։
42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում սեպտեմբերի 21-ին մեղադրանք է առաջադրվել։
Անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, ի թիվս այլ նորությունների, առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական բանակի «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ երգել է Ռուսական կայսրության «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է իր հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որը նա արել էր սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 1-ին, Աշտարակի խճուղում՝ Երևանի Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանն ու շրջվել:
Սիրիայի Հալեպ քաղաքը սեպտեմբերի 22-ին, երկար ամիսներ ի վեր առաջին անգամ, հզոր ռմբակոծության է ենթարկվել երկնքից, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից։
Էրեբունի բժշկական կենտրոնից «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր տեղափոխեցին Դատապարտյալների հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիշյալ հանցագործությունները կատարած նաև մյուս անձանց շրջանակը պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
«Հարգելի՛ պարոն Օբամա, հիշո՞ւմ եք այն տղային, որին տարան Սիրիայում շտապօգնության մեքենայով։ Կարո՞ղ եք դուք գնալ այնտեղ ու նրան մեր տուն բերել։ Մենք ձեզ կդիմավորենք ծաղիկներով ու փուչիկներով։ Մենք կտանք նրան ընտանիք և նա կլինի մեր եղբայրը»,- գրել է նամակում Ալեքսը:
Կառավարության որոշմամբ այսուհետ մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում աշխատող ՀՀ քաղաքացիները։
IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։
Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Սիրիայի երկնքում 3-7 օր առանց թռիչքի գոտի ստեղծել։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը։
Թեհրանն ու Անկարան կարող են առաջատար լինել տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես Սիրիայում և Իրաքում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր հայրենի երկրում իր դեմ քրեական գործ են հարուցել, քանի որ Վրաստանի ներկայիս իշխանությունը վախենում է իր վերադարձից։
Ուժեղ քամին երեկ երեկոյան Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան բնակավայրի մի քանի տների տանիքներ է պոկել:
Հարյուրավոր մարդիկ են անհետ կորել և ենթադրաբար, զոհվել Եգիպտոսի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո, որը ներգաղթյալների է տեղափոխել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Անպատկերացնելի մեծ գործ են արել կազմակերպիչները Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Պատկերացնում եմ, թե որքան ջանք են ներդրել այդ երեխաների հետ առանձին պարապող ուսուցիչ-երաժիշտները, որքան սիրով են արել իրենց գործը, որովհետև իսկական հայրենասեր մարդիկ են, նվիրյալներ, որոնց աշխատանքը դրամով չի կարելի գնահատել, չնայած՝ շատ լավ կլիներ, որ դրամով էլ շատ բարձր գնահատվեր:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ: