Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել Է ավելի քան 30 տարի առաջ:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09.33-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, որը քննադատել էր Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, Բաքվի հետ խոսում է վերջնագրի լեզվով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի իրավական փորձաքննության ու օրենսդրության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի իրավական փորձաքննության ու օրենսդրության հարցերով բաժնի պետ Շահին Ալիևը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների և հավելումների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի ենթադրում պետության ղեկավարին հավելյալ լիազորությունների հատկացում, հայտնում է RIA Novosti-ն։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1987 թ. ծնված Ամին Ջ.-ին:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը նախազգուշացրել է Ուկրաինային, որ վերջինս պետք է ավելի ակտիվորեն իրականացնի քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման վերաբերյալ իր խոստումները, քանի որ հակառակ դեպքում Եվրամիությունը կարող է չեղարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է Reuters-ը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակին է արժանացել մերօրյա հերոսը: Գյումրու երիտասարդական պալատում սեպտեմբերի 21-ին կայացած «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությանը լավագույն պարգևին՝ գլխավոր մրցանակին արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմում թշնամու 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանը:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում հայտարարել է, որ Ուկրաինան պետք է լավ հարաբերություններ պահպանի թե՛ ԵՄ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը։
Թուրքիայի քաղաքացիները, որոնք երկրում հեղաշրջումից հետո բանկերում փոխանակել են 11.5 մլրդ դոլարի արժույթ, երկիրը փրկել են ֆինանսական ճգնաժամից, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։
Երբ աշխարհը ղեկավարում է վախը, երկրները միմյանցից երես են թեքում։ Նման խոսքերով է հանդես եկել ՄԱԿ-ի ԳԱ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։
Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության և քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի հետ համատեղ նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայության բժիշկների կասկադային վերապատրաստում ՀՀ առողջապահության նախարարության կլինիկական բազաներում:
Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը ևս, Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի պես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դատապարտել է Ռուսաստանի կողմից Արևելյան Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ագրեսիան։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Կարպենտերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական համագործակցության ընդլայնումը:
Սեպտեմբերի 21-ի գիշերը սիրիական ժողովրդական աշխարհազորը հայտնել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Ռաքքայի երեք բնակչի է մահապատժի ենթարկել։
Ամանորի տոներին Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացնում են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Երեքշաբթի 43-ամյա Քիթ Լամոնթը վիրավորվել էր սևամորթ ոստիկանի կողմից և մահացել հիվանդանոցում։
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում ավարտվեցին 1/16 եզրափակիչ հանդիպումները: Իրենց հանդիպումները հաղթանակով են ավարտել մանկունյական ակումբները:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Հարություն Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել էր:
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Օդի ջերմաստիճանը Սեպտեմբերի 22-23-ին էապես չի փոխվի, սեպտեմբերի 24-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 9-10 աստիճանով, իսկ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչի արդյունքում այդ գիշեր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում օդում սպասվում է -2…-3 աստիճան ցուրտ։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կառավարությունը Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրելու, իսկ քննարկվող հիմնական հարցերից մեկը լինելու է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն անելու մասին նախագիծը: «Դրանով նախատեսվում է գործադիրի կազմում կատարել մի շարք ձեւափոխումներ` գերատեսչությունների միավորումներ, բաժանումներ, օպտիմալացում եւ այլն:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, բացառված չէ, որ նոր ձեւավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:
«Նախարարը քաղաքական պաշտոն է, գիտեք՝ կառավարությունում այսօր պաշտոնակատարներ կան, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, երբ նշանակումները լինեն, հասարակությունը կիմանա»։
Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:
Երեկ Եռաբլուրում թանկարժեք մեքենաների տեղ ու դադար չկար, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանի գխավորությամբ, այցելել էին՝ հարգանքի տուրք մատուցելու անկախություն կերտած մեր հերոսների հիշատակին։ Այս մեքենաներին նայելով՝ հասկանում ենք, որ Կարեն Կարապետյանը ճիշտ էր։
Կառավարությունում կադրային փոփոխությունների երկրորդ ալիքն ավելի ուժգին է լինելու, տեղեկություններ կան, որ այդ ալիքը հասնելու է նաեւ մարզեր, եւ որոշ մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին։
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը հայտարարագրել է 1 մլն դրամ դրամական միջոց: Հիշեցնենք, որ վերջինս մինչ այս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա անցած տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամի փոխառություն, սակայն տարվա ընթացքում հանձնել է 52 հազար դոլարի եւ տարեվերջին վերադարձրել է նույնքան փոխառություն: