Հարյուրավոր ներգաղթյալներ են անհետ կորել Եգիպտոսի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունից հետո
Հարյուրավոր մարդիկ են անհետ կորել և ենթադրաբար, զոհվել Եգիպտոսի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկությունից հետո, որը ներգաղթյալների է տեղափոխել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ողջ մնացածների խոսքով՝ նավում գտնվել է մոտ 550 մարդ, սակայն նավաբեկությունից 1 օր անց հաջողվել է փրկել միայն 160 մարդու։
Եգիպտական իշխանությունները նախօրեին հայտնել են, որ ջրից դուրս է բերվել 42 դի։
Նավի ուղևորների մեծ մասը եղել է եգիպտացի, սակայն այնտեղ եղել են նաև ներգաղթյալներ Աֆրիկայի արևելյան երկրներից։
Փրկված ներգաղթյալները պատմել են BBC-ին, որ փրկարարական ժիլետներ նավի վրա տրվել են միայն հավելյալ վճարի դիմաց։
Միջերկրական ծովում տարեսկզբից զոհվել է մոտ 3.2 հազար ներգաղթյալ, որոնք փորձել են ուղևորվել Եվրոպա։