Բաժիններ՝

«Վրաստանում վախենում են իմ վերադարձից». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր հայրենի երկրում իր դեմ քրեական գործ են հարուցել, քանի որ Վրաստանի ներկայիս իշխանությունը վախենում է իր վերադարձից։ Այս մասին նա հայտարարել է NewsOne ալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Վրաստանում իրեն մեղադրում են պետական միջոցների վատնման մեջ՝ նախագահական ապարատը պահելու համար։

«Արդեն 4 տարի իմ դեմ Վրաստանում ինչ-որ գործեր են հարուցվել։ Նախագահական գրասենյակի բոլոր ծախսերը նրանք հաշվել են որպես պետական միջոցների վատնում, այդ թվում՝ օտարերկրյա ղեկավարների բաղնիքի սպասարկումը, ինչ-որ բանկետներ, իմ 4 կոստյումը և 1 վերարկուն, որը գնվել է պաշտոնական արարողությունների համար»,- պատմել է նա։

Սաակաշվիլին նաև նշել է, որ իր դեմ գործեր են հարուցվում, քանի որ ցանկանում են կանխել վերադարձը հայրենիք և մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին։
«Նրանք հիստերիկորեն դրանից վախենում եմ։ Իմ կուսակցությունը հարցումներով չի զիջում իշխող կուսակցությանը, իսկ մյուս հարցման համաձայն՝ առաջատար է»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս