Շտայնմայերը կոչ է արել 3-7 օր առանց թռիչքի գոտի ստեղծել Սիրիայում
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Սիրիայի երկնքում 3-7 օր առանց թռիչքի գոտի ստեղծել։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ, հայտնում է TASS-ը։
«Սիրիայում իրավիճակը գտնվում է դանակի սայրին։ Եթե հրադադարի շանս մնում է, ապա միայն սահմանափակ ժամանակով՝ Սիրիայում ռազմական թռիչքների լիակատար արգելք նվազագույնը 3, ավելի լավ կլինի՝ 7 օրով»,- ասել է նա։
Նրա տեսանկյունից՝ դա պայմաններ կստեղծի Սիրիայի աջակցման միջազգային խմբի կողմից կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ԴԱԻՇ-ի և «Ալ-Քաիդայի» դեմ պայքարելու համար։
Շտայնմայերի վարկածով՝ դա կողմերին կվերադարձնի «բանակցությունների ուղի՝ ստեղծելու Սիրիայի անցումային կառավարություն»։
Նաև նաև հավելել Է, որ նշված սահմանափակումների դեպքում ՄԱԿ-ը հնարավորություն կունենա վերականգնել մարդասիրական բեռների առաքումը պաշարման և կարիքի մեջ գտնվող մարդկանց։