Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր Անկարայում հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կարող է այցելել Թուրքիա։ Կրեմլը համապատասխան պաշտոնական հայտարարություն կանի այն բանից հետո, երբ կավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Բաքուն ներկայացրել է նոր սերնդի ավիառումբերի 7 տեսակ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։
Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանը հերքում է իր առողջության վատթարացման վերաբերյալ լուրերը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։
Ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի 23 տան բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին, ժամը 00.10-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Էլարդայսին հեռացրել են կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ինչպես հաղորդում է FA-ի պաշտոնական թվիթերյան էջը, ասոցիացիայի նախագահները հեռացման մասին Մեծ Սեմին հայտնել են անձնական հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Ուեմբլիում: Նրանք լսել են մարզչի վարկածը, խորհրդակցել են, իսկ հետո որոշում են կայացրել:
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ երկրի իշխանությունները հայտնեցին արմատական փոփոխությունների կողմնակիցների 91%-ի մասին, Հելսնիկյան հանձնաժողովի ղեկավար, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։
Վարչապետի խոսքով՝ կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայացած Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հետ։
ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը և Հոսեյն Սամիեին կարևորել են բիզնես միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների և ծրագրերի շարունակական իրականացումը:
ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Դա կապված է Սիրիայի հետ կապված իրավիճակի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը՝ պատասխանելով Սիրիայի կառավարական զորքերին ցուցաբերվող ռուսական աջակցության մասին։
Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել հավելյալ 600 մլն եվրո օգնություն հատկացնել Թուրքիայի սիրիացի փախստականներին այն համաձայնագրի շրջանակում, որը ենթադրում է աջակցություն Եվրամիությանը Թուրքիայի հետ 3 մլրդ եվրոյի համաձայնագրի շրջանակում, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում։
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրներով պայմանավորված հրաժարականի դիմում է ներկայացրել, ապատեղեկատվություն է՝ զուրկ որևէ հիմքից:
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի 21-ամյա Հրանուշ Եղիազարյանն անհետացել է սեպտեմբերի 28-ի առավոտյան: Գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ են պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել է արջը:
«Թանկագին Ֆրանչեսկո, դու պատրաստվում ես ծերանա՞լ, այո՞: Քո ծննդյան օրը՝ միայն լավագույն ցանկություններ: Եվ ես ներողություն եմ խնդրում, որ 2000 թվականին հաղթեցի «Ոսկե գնդակը»: Դու դրան ավելի շատ էիր արժանի»,- Ֆիգուին է մեջբերում Football Italia-ը:
Միջազգային քննչական խումբը, որը վարում էր Ուկրաինայի արևելքում խփված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, այսօր հայտնել է ինքնաթիռի զոհերի ազգականներին, որ ինքնաթիռը խփվել է Սնեժնոյե բնակավայրից՝ Ռուսաստանից բերված «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի «երկինք-օդ» հրթիռի կողմից։
Սուրիկ Պետրոսյանի և Մհեր Մազմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
«Գիտեք, դա քաղաքականություն է, անունները հենց այնպես չեն տրվում, ընդհանուր առմամբ, եթե պիտի փոխվի, ապա ավելի նպատակահարմար է, որ սփյուռքի հետ կապերի նախարարություն լինի. դրա մեջ ամեն ինչ կա»:
Անվերապահորեն կիսում եմ Հասմիկ Պապյանի մտահոգությունն ու գնահատականը և միանում նրա կոչին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչներ» նախագծի վերաբերյալ:
Ուժեղ անձրևն ու փոթորիկը պատուհասել է Հարավային Ավստրալիա նահանգն ու հասել Ադելաիդային, հայտնում է 9news-ը։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հասկացել, թե ինչով է առաջնորդվել թիմի մարզիչ Զինեդին Զիդանը, երբ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Լաս-Պալմասի» հետ արտագնա խաղի (2:2) 72-րդ րոպեին փոխարինել է հենց իրեն:
«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
«Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները բացասաբար են ազդել ռուսական պահուստային հիմնադրամների վիճակի և ներդրումային մթնոլորտի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի հետազոտության մեջ, հայտնում է EU Observer-ը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության, ՀՀ բնապահպանության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Ռուսաստանը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները, որոնք Մոսկվային մեղադրում են Հալեպում ռազմական հանցագործությունների իրականացման մեջ, խաթարում են Սիրիայում խաղաղություն հաստատելու հույսերը։
«Այս ձեւով վերահսկողության իրականացումն արգելակում է Միության երկրների միջեւ ապրանքների ազատ տեղափոխմանը եւ չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պայմանագրին: Իր որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ղրղզստանին ծանուցում Է Ղրղզստանի Հանրապետության կառավարության որոշումը կիրառելիս Միության մասին պայմանագրի դրույթների կատարման անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բուլղարիայի կառավարությունը որոշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջ քաշել եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը, հայտնում է Reuters գործակալությունը։
Տոկիոյի մետրոպոլիտենի կայարաններից մեկում գազային հարձակում է իրականացվել։ Այս մասին այսօր հայտնում է «Սինհուա» գործակալությունը Twitter-ի իր էջում։