Բաժիններ՝

Արամ Սարգսյանը միանում է Հասմիկ Պապյանի կոչին

Անվերապահորեն կիսում եմ Հասմիկ Պապյանի մտահոգությունն ու գնահատականը և միանում նրա կոչին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչներ» նախագծի վերաբերյալ. «Ոտքի՛ հայ ժողովուրդ! Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»: Նաև ուզում եմ արձանագրել, որ Հանրայինում այդ քաղաքականությունը նորություն չէ՝ տասնամյակներով նրանք շրջանցում են իրականությունը ու իրենց լսարանին մատուցում գրաքննված, իշխանահաճո, աղավաղված, անողնաշար լրատվություն: Նույն որակն ունի Հ1-ի ամբողջ հեռուստաքաղաքականությունը: Վաղուց ժամանակն է այդ հեռուստաալիքի անունը «Հանրային 1»-ից փոխելու «Խմբային 1»-ի՝ նրանք ծառայում են ոչ թե հանրությանը, այլ հասարակության շատ նեղ խմբակի, որի գիտակցության, պատկերացումների ու ճաշակի դրսևորումը հենց «Ամենակարող երգիչներն են»:

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ
1999-2000 թթ. ՀՀ վարչապետ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս