Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հույս ունի իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակավոր կալանավորման մասին ԱՄՆ-ից պատասխան ստանալ «մեկ-երկու օրվա ընթացքում»։
Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Եվրոպայի լիգայում Լուգանսկի «Զարյայի» դեմ խաղին:
Զինված ահաբեկչական խմբավորումները սեպտեմբերի 28-ի առավոտից սկսել են ռմբակոծել Հալեպի Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Թուրքական Roketsan ընկերությունը պատվերով ավարտել է Ադրբեջանին Kasirga Т-300 ռեակտիվ համակարգերի մատակարարումը։
Այսօր, ժամը 14:00-ին ՀՀ Քննչական կոմիտե ուղարկվեց պատգամավոր Տ. Ուրիխանյանի նախաձեռնությամբ ԱԺ 14 պատգամավորների կողմից ստորագրված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը:
Երեկ կայացել է ադրբեջանական պատվիրակության հանդիպումը, որը ղեկավարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Ժամանակն է ճանաչել իրականությունը՝ այն է ազատ եւ ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը:
Խաղաղությունն ու հաշտեցումն են լինելու Հռոմի պապի՝ Վրաստան ու Ադրբեջան կատարելիք այցի ուշադրության կենտրոնում, հայտնում է deseretnews.com կայքը։
Քաղաքացի Համլետ Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
ԱՄՆ-ը շարունակում է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում՝ չնայած որոշ դժվարություններին, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի ժամանակ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Ջիմ Յոն Կիմը միաձայն վերընտրվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ ներկայիս և նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր են այցելել Իսրայել՝ մասնակցելու երկրի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
Թուրքիայում առգրավվել է 60 գործարարի գույք, որոնք մեղադրվում են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման ֆինանսավորման մեջ, հայտնում է թուրքական Milliyet թերթը։
Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։
Ըստ փորձագետների, Նախագահի կողմից խորհրդարանը ցրելու իրավասությունը սահմանափակում է խորհրդարանի քաղաքական ինքնուրույնությունը, ինչը իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ նաեւ դատական համակարգի անկախության վրա, քանի որ խորհրդարանը հանդիսանում է նաեւ դատական համակարգը վերահսկող մարմին:
«Սեպտեմբերի 29-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ-ի անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի եւ ելույթ կունենա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»,- ասված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:
Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգում, տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Habertürk-ը։
Ս. Սարգսյանը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, Նախագահի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:
ԱՄՆ-ն ընդունում է Ադրբեջանի հանրաքվեի արդյունքները և մտադիր չէ միջամտել հանրապետության ղեկավարի լիազորությունների ժամկետի մասին հարցին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1962 թ. ծնված Թամարա Հ.-ն:
Ո՞վ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների առաջին բանավեճի ընթացքում, դեմոկրատ Քլինթոնը, թե՝ հանրապետական Թրամփը: Բանավեճից անմիջապես հետո անցած մի շարք հեղինակավոր հարցումների համաձայն, մարդկանց մեծ մասը հաղթող է ճանաչել դեմոկրատների թենկածուին, նշելով, որ Քլինթոնը հանգիստ էր եւ ինքնավստահ, մինչդեռ հանրապետական Թրամփը՝ ճնշող եւ չափազանց հաստատակամ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի հոբելյանական տարեդարձերին նվիրված տոնակատարություն:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ ընդունել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևի գլխավորած պատվիրակությանը, որն Ադրբեջան էր ժամանել՝ մասնակցելու սեպտեմբերի 27-ին Բաքվում բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Սեպտեմբերի 27-ին Բաքվում բացված ADEX-2016 միջազգային ռազմական ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հուշագիր են ստորագրել Ադրբեջանի զինված ուժերը տեղական արտադրության անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հագեցնելու մասին։
Կատաղությունը (հիդրոֆոբիա) վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով:
ՀՀ քաղաքացի Հ.Ս.-ն, միաժամանակ հանդիսանալով 4 ընկերությունների տնօրեն և միակ հիմնադիր, 2012-2015 թվականներին ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 330 մլն դրամի տարատեսակ ապրանքներ՝ կավճափոշի, պոլիվինիլքլորիդի հումք, շինարարական նյութեր, պիստակ և մրգային չիր:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա-Լանդ-Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը՝ 1980 թ. ծնված Էդգար Մարգարյանը, տեղում մահացել է: