Բաժիններ՝

Լուիշ Ֆիգուն ներողություն է խնդրել Ֆրանչեսկո Տոտտիից այն բանի համար, որ «խլել է» նրանից «Ոսկե գնդակը»

Պորտուգալացին յուրահատուկ ձևով է շնորհավորել «Ռոմայի» ֆուտբոլիստին 40-ամյակի կապակցությամբ:

«Թանկագին Ֆրանչեսկո, դու պատրաստվում ես ծերանա՞լ, այո՞: Քո ծննդյան օրը՝ միայն լավագույն ցանկություններ: Եվ ես ներողություն եմ խնդրում, որ 2000 թվականին հաղթեցի «Ոսկե գնդակը»: Դու դրան ավելի շատ էիր արժանի»,- Ֆիգուին է մեջբերում Football Italia-ը:

2000 թվականին Ֆիգուն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Ռեալ»՝ այդ ժամանակվա համար ռեկորդային 62 մլն եվրոյով:

Ֆրանչեսկո Տոտտին վերջին մրցաշրջանն է անցկացնում «Ռոմայի» կազմում. մայիսին նա կավարտի կարիերան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս