Պուտինը հայտնել է, թե ինչով է ուժեղ Ռուսաստանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գումարման Պետդումայի առաջին նիստի ընթացքում պատմել է, թե որն է Ռուսաստանի ուժը, հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք միշտ առաջնորդվում ենք նրանով, որ ցանկացած ժողովուրդ և ցանկացած երկիր ունի ուժեղ լինելու նույնպիսի իրավունք։ Եվս մեկ բան՝ մենք երբեք այդ հասկացության մեջ՝ «լինել ուժեղ», չենք ներդնում մեծապետական շեշտադրումներ, մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրել և չենք պատրաստվում դա անել»,- ասել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ուժը ոչ միայն ռեսուրսների մեջ է, այլև ժողովրդի միասնականության։
«Ռուսաստանի ուժը մեր մեջ է, այն մեր ժողովրդի մեջ է, մեր մարդկանց, մեր ավանդույթների և մեր մշակույթի, մեր տնտեսության, մեր ահռելի տարածքների և բնական հարստությունների և իհարկե, պաշտպանունակության»,- ասել է Պուտինը։
Պուտինը կոչ է արել հիշել Ռուսաստանի բոլոր բաղկացուցիչ ուժերի մասին, քանի որ դրանք, ըստ նրա, երկրի անկախության պահպանման գլխավոր պայմաններն են։