Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վենգերը գլխավորել է «Արսենալը» 1996թ. հոկտեմբերի 1-ին: Ֆրասիացու ղեկավարությամբ «Զինագործները» հաղթել են 3 Պրեմիեր լիգայի 6 գավաթ և 6 Անգլիայի Սուպերգավաթ: Վենգերի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ինչպե՞ս հասկանալ՝ տվյալ մասնագետը տիրապետում է իր գործին, թե պարզապես լավ «ֆոտոշոփ» գիտի
2016 թ. հոկտեմբերի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ս. Բաղդասարյանի, կայացավ զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի առնչությամբ հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Կոբալյանի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բերված բողոքի քննությունը:
Այժմ էլ Մովսիսյանը խորացրել է վնասվածքը: Յուրայի ոտքին առկա է մեծ կապտուկ, որը խանգարում է նրան վազել: Բժիշկները նշում են, որ Մովսիսյանը պետք է բաց թողնի և հանգստանա 4 շաբաթ:
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 100 հայկական ընկերություններ։
«Մեզ մոտ երբեք չի լինի Եվրոպայի միացյալ նահանգներ, որովհետեւ Եվրոպայի ժողովուրդները դա չեն ցանկանում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Յունկերի խոսքով՝ եվրոպացիները «սիրում են իրենց տարածքները, իրենց բնապատկերները, իրենք ավանդույթները։
Ոսկան Երևանցու Աստվածաշնչի տպագրությունն ոչ միայն հայագիտական նշանակություն ունի, այլ նաև այն իր ուրույն տեղը համաշխարհային գիտական կյանքում: Ուստի, երբ հայտարարեցինք, որ Ոսկան Երևանցու Աստվածաշնչի առաջին տպագրությանը նվիրված միջազգային գիտաժողովի ծրագիր ենք հղացել, լայն արձագանք եղավ ոչ միայն հայազգի գիտնականների, այլ նաև օտարազգի նշանավոր գիտնականների, հայագետների կողմից՝ Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Մեծ աշխուժություն նկատվեց նաև մեր` հայազգի գիտնականների շրջանում:
Սոմալիում, օրինակ, 10-14 տարեկան աղջիկները տնային գործերին նվիրում են շաթաբական շուրջ 26 ժամ. դա նրանց գրեթե ողջ ազատ ժամանակն է: Տղաների եւ աղջիկների միջեւ տարբերությունները շատ վաղ են դրսեւորվում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոսով ավելի շատ ժամանակ են նվիրում տնային գործերին, քան տղաները:
Եթե մարդիկ հասնեն Հայաստան, ո՞վ պիտի նրանց դիմավորի, ո՞ւր պիտի գնան… Հալեպում մնացածների մեծ մասի հիմնական մտահոգությունն այս է: Նույնն է նաև Լիբանանի հայաբնակ շրջաններ տեղափոխվել ցանկացողների դեպքում:
Մոտավորապես տասը մետր երկարությամբ եւ հինգ մետր լայնոթյամբ պաստառը ցուցադրող տեսագրությունն ավելի վաղ հրապարակել է New York Post թերթը: Տեսանյութում երեւում է, որ Պուտինը ներկայացված է Ռուսաստանի դրոշի ֆոնին, ներքեւում կա «խաղաղարար» մակագրությունը: Երեւում են նաեւ երկու կանաչ հնգաթեւ աստղեր՝ սպիտակ ֆոնին, որպիսիք կան Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշի վրա: Հրատարակության տվյալներով՝ պաստառը կամրջին եղել է մոտ մեկ ժամ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի ջրամատակարարումը:
Հոդացավերը տհաճ երևույթ են և կարող են բավական երկար շարունակվել: Դրանք մեղմացնելու համար կարելի է օգտագործել բնական միջոց, որը լավացնում է արյան շրջանառությունը` նպաստելով ցավի մեղմացմանը: Այն պատրաստվում է բացառապես բնական միջոցներից` կարմիր կծու պղպեղից,
20 անձանցից բաղկացած ամենաազդեցիկ կանանց վարկանշում, որը կազմել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը, երկրորդ դիրքում հայտնվել է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգարետ Վեսթագերը: Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կրիստալինա Գեորգիեւան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, հինգերորդը՝ Եվրոպայի օմբուդսմեն Էմիլի Օ՛Ռեյլին:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործությունն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այս տարի ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ մշակվել է ծրագիր, որի շրջանակում 20 կրթական հաստատություններ, այդ թվում՝ չորս մանկապատանեկան և շախմատի մարզադպրոցներ ստացել են համակարգիչներ և համապատասխան պարագաներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «Ստեփանակերտի Ե.Չարենցի […]
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունից է կախված, թե ինչ ճանապարհով եւ ինչ արագությամբ Հայաստանը կդառնա իրավական պետություն:
Ավելի վաղ երկրի մայրաքաղաք Քեյփթաունի եւ Յոհաննեսբուրգի Վիտվատերսրանդ համալսարանները երկու անգամ հարկադրված են եղել աշխատանքը դադարեցնել ցույցերի պատճառով: Վերջինս պլանավորել էր իր դեռները բացել հոկտեմբերի 3-ին: Սակայն, ինչպես նշվում է ուսումնական հաստատության հայտարարության մեջ, որից մեջբերումներ է անում Reuters գործակալությունը, «ակադեմիական ծրագիրը հոկտեմբերի 3-ին շարունակելու շուրջ բողոքող ուսանողների հետ համաձայնություն» ձեռք չի բերվել:
Եվրոն արժեզրկվել է 2.59 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 524.84 դրամ է։
10 ընկերություններ, որտեղ երազում են աշխատել եվրոպացի ուսանողները
2016 թ. սեպտեմբերի 27-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
Երգահան Արա Գևորգյանը, ով համերգի կազմակերպման գործում մեծ ավանդ է ունեցել, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Ես կուզենայի ընդգծել Դանիել Դեքերյան անձի կարևորությունը մեր ազգի համար: Մարդ, ով ազգությամբ հայ չէ և ոչ մի կապ չունի մեր ազգային պատկանելության հետ, բայց այնքան նվիրված է մեր երկրին ու մեր ժողովրդին: Իր վարած հայանպաստ գործունեությամբ ու որդեգրած կեցվածքով, փաստացի նա մշտապես գտնվում է մեր անմիջական թշնամիների՝ թուրքերի ու ազերիների հարվածների տակ, և ես պարզապես կցանկանայի, որ նրա անձի նկատմամբ ուշադրությունը պետության կողմից նկատելի լիներ»:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ապրիլին ադրբեջանցիների կողմից հայկական բանակի զինծառայողների մարմինների խոշտանգումները միջազգային հարթակում ավելի լսելի դարձնելու համար անհրաժեշտ է կատարել էլ ավելի համակարգված աշխատանք:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունները։ Այս մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միության» միջոցառմանը, որն անցկացվել է Մագդեբուրգում։
Ադրբեջանում ինֆլյացիան 2016թ. սեպտեմբերին կազմել է 2,3%։ Ինչպես APA-ին հայտնել են Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությունից, սպառողական ապրանքները թանկացել են 4%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1,6%-ով, ծառայությունները՝ 0,6%-ով։
Էջմիածինը նշում է 2701-ամյակը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակումբի վերջին հանդիպումների մասին, ինչպես նաև անդրադարձել է իր հաջողություններին մադրիդյան ակումբում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի մասնակցի ո՛չ Սիրիայի, ո՛չ Ուկրաինայի ռազմական գործողություններին։ Նրա խոսքով՝ Մինսկը մտադիր է հետագայում ևս վարել հավասարակշռված քաղաքականություն։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ հիմք ընդունելով ծառայության թեժ գծով քաղաքացու կողմից ստացված տեղեկությունը, շուկայահանված յոգուրտի մակնշման և պահման պայմանների համապատասխանությունը պարզելու նպատակով Նոր Նորքի 5-րդ զանգվածում գործող «Էվրիկա» սուպերմարկետում իրականացվել է ռուսական արտադրության «Ռոստիշկա» ապրանքանիշի յոգուրտի դիտարկում:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Եվրամիության խորհրդի աշխատանքային խմբում շարունակվում է Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի մանդատի քննարկումը։