Վրաստանում խորհրդարանական ընտրություններից 48 ժամ առաջ արգելվում է հրապարակել հարցման արդյունքներ
Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը հիշեցնում է հեռարձակողներին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, որ համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկությունից 48 ժամ առաջ արգելվում է հրապարակել հասարակական կարծիքի հարցման արդյունքներ՝ կապված ընտրությունների հետ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ արգելքը վերաբերում է քվեարկության օրը ընտրությունների և ընտրողների հնարավոր մասնակիցների թվին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։