Բաժիններ՝

«Մեծացել եմ այն գիտակցությամբ, որ չի կարելի սիրել «Լիվերպուլը»». Ռայան Գիգս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգսը հայտարարել է, որ նույնիսկ չի դիտարկում «Լիվերպուլը» գլխավորելու հնարավորությունը:

«Չեմ ցանկանում անհարգալից լինել «Լիվերպուլի» նկատմամբ, բայց դա երբեք չի լինի: Ես ուղղակի ընկերներ չեմ ունենա դրանից հետո: Ես միշտ «Լիվերպուլը» համարել եմ մեր ամենագլխավոր մրցակիցը: Դա ֆանտաստիկ թիմ է, նրանք շատ տիտղոսներ են նվաճել: Սակայն մրցակցությունը «Լիվերպուլի» հետ չափազանց մեծ է եղել, որպեսզի ես հիմա կարողանամ գլխավորել այն: Ես «Կարդիֆից» «Սալֆորդ» եմ տեղափոխվել, երբ 7 տարեկան էի, և բառացիորեն մեծացել եմ այն գիտակցությամբ, որ չի կարելի սիրել «Լիվերպուլը»: Վստահ եմ, որ Սթիվեն Ջերարդը կասեր նույն բանը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հնարավորության մասին: Նա հաստատ կհրաժարվեր»,- Գիգսի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս