Բաժիններ՝

«Կավարտեմ կարիերաս Իսպանիայի հավաքականում 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո». Ժերար Պիկե

Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման շրջանակներում Ալբանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) հայտարարել է, որ կավարտի միջազգային կարիերան Ռուսաստանում կայանալիք առաջնությունից հետո:

«Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կդառնա իմ վերջին մրցաշարը Իսպանիայի հավաքականի կազմում: Ես շատ երկար եմ մտածել այդ հարցի շուրջ: Դա հապճեպ որոշում չէ»,- հայտարարել է Ժերար Պիկեն, ում խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Ազգային թիմում Պիկեի դեբյուտը եղել է 2009թ.: «Բարսելոնայի» 29-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 85 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ:
Պիկեն հավաքականի հետ հաղթել է 2010թ. Աշխարհի առաջնությունը և Եվրո-2012-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս