Բացի այդ, մարզիկներն արժանացել են քաղաքապետարանի ոսկե մեդալների: Համայնքապետարանի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը:
Անգլիական հումորի նկատմամբ կարոտախտի նոր չափաբաժին՝ «Բարսելոնայի» պաշտպանից:
ՏԱՍՍ-ըւ՝ վկայակոչելով «Ռոսպետրեբնադզոր»-ին, գրում է, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Այսօր Գյումրի այցելած նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն զեկուցել են երեկ Գյումրիում կատարված դեպքի վերաբերյալ, հարուցվել է քրեական գործ:
Պատասխանե՛ք այս հարցերին, հարգելի իշխանականներ ու ընդդիմադիրներ, որ հինգ ամիս հետո ձայն եք հայցելու ընտրողներից՝ ավելի լավ երկիր շինելու խոստումներով։ Պատասխանե՛ք՝ ըստ էության ու ըստ ամենայնի, ոչ թե՝ ըստ քաղաքական կոնյունկտուրայի։
Անդրադառանալով Պերմյակովի պատժի կրման վայրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ այդ հարցը կորոշվի դատական ակտի ուժի մեջ գտնվելու փուլում: «Դա իր մեջ մի քանի պայմաններ ու «եթե»-ներ ունի: Կանցնենք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փուլին՝ կունենանք այդ «եթե»-ների փուլը և անպայման օրենքի սահմաններում լուծումները դուք կտեսնեք»,- նշեց Արթուր Դավթյանը:
Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, երկկողմ ձևաչափով արդեն իսկ տեղի է ունեցել Թուրքիայի և Քաթարի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
«Ռոսնեֆտը» նախատեսում է Հնդկաստան մատակարարել 100 միլիոն տոննա նավթ` 10 տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությանը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի կարծիքով` «Սպարտակ»-ի հետ հանդիպումը երևանյան ակումբի ամենավատ խաղն է մրցաշրջանում:
Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի մասնակիցներին:
Բացառիկ տեսանյութ, որն արվել է Մոսկվա–Երևան ավտոբուսի ավտովթարից քիչ անց
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության շրջանակներում իրականացվող ձերբակալությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկովկասից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։
«Կարծում եմ՝ կարևոր է, որ մեր գործընկերներն անմիջապես ՀՀ գլխավոր դատախազից լսեն այն բոլոր պահանջները, սկզբունքերն ու կանոնները, որոնք այսուհետ վերաբերելու են մեր աշխատանքին»:
Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված Սմբատ Գրիգորյանը
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ։
Հաճելի նորություն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար: պաշտոան Լյուկ Շոուն և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել են վնասվածքից հետո և պատրաստ են օգնել թիմին ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում: Ինֆորմացիան հայտնվել է մանկունյանցիների պաշտոնական կայքում:
KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրեց նաև Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3
Փաստորեն այսքան հեշտ է եղել ամեն ինչ։ Վերցնում ես ու օպտիմալացնելը ո՞րն է՝ կտրուկ կրճատումներ ես իրականացնում։ Իսկ որ շուտով հազարավոր գործազուրկներ կավելանան Հայաստանում, դա այս պահին որեւէ մեկին կարծես չի հուզում։
Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է: Նման հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվության անվտանգության ապահովման հարցերով համաժողովին հանդես եկավ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը` շեշտելով, որ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ճյուղերից մեկն է:
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում հոկտեմբերի 11-ին ամփոփվել են 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ամենավաճառվածներից մեկն է Անգլիայում:
ՀՀ ՊՆ երկրորդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հոկտեմբերի 13-ին անցկացվել են ղեկավարման մարմինների կառավարման մարզումներ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը Իրանի առաջնությունում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Նույն օրը պարզվել է, որ նշված անձը 1995 թ. ծնված Ֆրունզե Խաչատրյանն է, որը ժամը 12.00-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 140 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել 10 և 5 տարեկան երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: