Բաժիններ՝

«Ժերար Պիկեն չի զգում, որ իրեն սիրում և գնահատում են». Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին մեկնաբանել է իր նախկին թիմակցի՝ 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը:

«Կարլես Պույոլը և ես տարիներով տառապում էինք հարգանքի բացակայությունից: Պիկեն այս ամենը սրտին շատ մոտ է ընդունում: Նա լրիվ իրավունք ունի ասելու, որ հոգնել է և չի ցանկանում շարունակել: Սա միանգամայն նորմալ է: Կարծում եմ՝ Ժերարը տառապում է: Նա չի զգում, որ իրեն սիրում և գնահատում են»,- Խավիին է մեջբերում Sport.es-ը:

Ավելի վաղ Պիկեն քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ մարզադաշտ էր դուրս եկել վերնաշապիկով, որի վրա չի եղել Իսպանիայի դրոշը: Պաշտպանը բացատրել է դա նրանով, որ երկարաթև վերնաշապիկը չի ենթադրում դրոշի պատկերում: Հիշեցնենք, որ Պիկեն հայտարարել էր, որ պլանավորում է ավարտել միջազգային կարիերան Ռուսաստանում կայանալիք 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս