50 բան. որոնցից պետք է ազատվել մինչև հաջորդ ծննդյան օրը
Եթե կարողանաք իրականացնել նշված 50 հանգամանքները, ապա մինչև ձեր հաջորդ ծննդյան օր ձեր առջև կբացվի ազատ ճանապարհ դեպի նոր սկիզբ, որը փնտրում եք։ Tayni-mirozdaniya.ru կայքը գրում է, որ մինչև հաջորդ ծննդյան տոնն անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը։
1. Բաց թողեք այն, ինչ ձեզ խանգարում է ժպտալ և զարգանալ։ Պետք է վայելել կյանքը և ոչ թե ծախսել այն։ Գնացեք այն ճանապարհով, որ ձեզ ստիպում է շարժվել։ Միշտ կարող եք անել այն, ինչ ձեզ կստիպի ժպտալ։
2. Ազատվեք բոլոր անպետք գիտելիքներից։ Երբ մենք մեծանում ենք և ավելի խելացի դառնում, սկսում եք հասկանալ, թե ինչ է մեզ պետք և ինչը պետք է անցյալում թողնենք։ Երբեմն գնալ նշանակում է՝ առաջ քայլ անել։
3. Բաց թողեք այն զգացմունքները, որոնք ձեզ չեն ստիպում արագ զարգանալ։ Անկախ այն բանից՝ որքան սխալներ եք դուք անում կամ որքան դանդաղ եք զարգանում, դուք ամեն դեպքում շատ առաջ եք բոլոր նրանցից, ովքեր չեն փորձում ոչինչ անել։
4. Ազատվեք այն մտքից, թե կորցնելու բան ունեք։ Վերջիվերջո, դուք չեք ցանկանում զղջալ այն ամենի համար, ինչ արդեն արել եք, ինչպես այն ամենի համար, ինչ չեք արել, երբ շանս եք ունեցել։ Ես կնախընտրեի կյանքը, որը լի է իրադարձություններով, քան հարցերով՝ իսկ ինչ կլիներ, եթե…։ Համաձայն չե՞ք։
5. Դադարեք անհանգստանալ ուրիշների կարծիքներից ձեր կյանքի մասին։ Երբ գրեք ձեր կյանքի պատմությունը, հիշեք, որ դա ընդհանրապես նման չէ համացանցի արձագանքներին։ Մի թողեք ուրիշներին՝ բռնեն ձեր ձեռքը։
6. Ազատվեք խնդիրներից փախչելու հակումից։ Չեք կարող փոխել այն, ինչի առաջ կանգնում եք։
7. Ազատվեք դատարկ բողոքներից։ Եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս, փոխեք այն։ Եթե չեք կարող փոխել դա, փոխեք ձեր վերաբերմունքը դրա հանդեպ։
8. Ազատվեք արդարացումներից։ Եթե իրականում ցանկանում եք ինչ-որ բան անել, կգտնեք միջոց դա անելու համար։ Եթե ցանկանում եք դա անել, դուք արդարացումներ չեք որոնի։
9. Ազատվեք ալարկոտությունից և ամենօրյա կյանքի միապաղաղությունից։ Չեք կարող թերագնահատել մարդուն, ով միշտ համառորեն աշխատում է։ Այդպիսին եղեք։ Կյանքում դուք ստանում եք ոչ թե այն, ինչ ցանկանում եք, այլ այն, ինչի համար ջանքեր եք գործադրում։
10. Դադարեք թույլ տալ նույն սխալները։ Չի կարելի նույն սխալը երկու անգամ կրկնել։ Եթե երկրորդ անգամ կրկնում եք նույն սխալը, դա ոչ թե սխալ է, այլ ձեր ընտրությունը։
11. Դադարեք երազել կատարելության մասին։ Եթե իրականում ցանկանում եք պրոֆեսիոնալ դառնալ, դադարեք մտածել կատարելության մասին և այն փոխարինեք մշտապես ուրախ նյութերի հետազոտությամբ։
12. Դադարեք կարծել, թե ամեն լավ բան ետևում է մնացել։ Ձեր կյանքն անցյալում չէ, անցյալում են միայն ձեր հիշողությունները։ Ձեր կյանքը միշտ այստեղ է այս պահին։ Ձեր համար հստակեցրեք, որ այսօրվա ձեր յուրաքանչյուր ապրում կդառնա հիանալի հիմք ավելի լավ հաջորդ օրվա համար։
13.Դադարեք կարծել, թե միշտ պետք է ստանաք այն, ինչ ուզում եք։ Երբեմն դրան չհասնելը ձեզ համար կարող է անսպասելի անհաջողություն լինել։
14. Դադարեք կարծել, թե կյանքն արդար է։ Եթե սպասում եք, որ աշխարհը ձեզ հետ արդար է լինելու միայն այն պատճառով, որ դուք արդար եք նրա հետ, դուք ինքներդ ձեզ եք խաբում։ Դա նույնն է, ինչ սպասել, որ առյուծը չի ուտի ձեզ միայն այն պատճառով, որ դուք նրան չեք կերել։
15. Դադարեք մտածել, թե մյուսները որևէ բան ավելի լավ են անում, քան դուք։ Ճիշտն ասած՝ որևէ մեկը չի կարող ինչ-որ բանի հեշտությամբ հասնել։ Բոլորն էլ խնդիրներ ունեն։ Եթե բոլորը պատմեն ձեզ իրենց խնդիրների մասին, ամենայն հավանականությամբ, դուք ետ կվերցնեիք ձեր խոսքերը։
16. Ազատվեք այն սպասումներից, որոնք ձեզ ետ են տանում։ Ձեր կյանքի որակը 10 տոկոսով կախված է նրանից, թե ինչ է կատարվում ձեզ հետ, և 90 տոկոսով՝ նրանից, թե ինչպես եք արձագանքում դրան։
17. Դադարեք մտածել, որ ինչ-որ ժամանակ կգա հարմար պահը։ Դուք չեք կարող ապրել համապատասխան պահի սպասումով. այն գոյություն չունի։ Պետք է համարձակվեք դա անել այսօր, քանի որ կյանքը չափազանց կարճ է, որպեսզի մտածեք այն հարցի շուրջ, թե ինչ կարող էր լինել։
18. Դադարեք ձեզ մշտապես հարմարավետ զգալու անհրաժեշտություն զգալ։ Եթե ցանկանում եք ձեր կյանքի վրա ազդեցություն ունենալ, պետք է համակերպվեք այն բանի հետ, որ անհամար է լինելու։ Ցանկացած զարգացում սկսվում է ձեր հարմարավետության սահմանից։
19. Դադարեք մտածել, թե պետք է ամեն ինչ իմանայիք հենց սկզբից։ Պետք չէ ամեն ինչից միանգամից հասկանալ՝ առաջ գնալու համար։ Պարզապես արեք լավագույնը, ինչ կարող եք, քանի դեռ չեք սովորել ավելի լավ անել։ Այն բանից հետո, երբ իմանաք, թե ինչպես կարելի է ավելի լավ անել, այդպես էլ կանեք։
20. Դադարեք հաջողությունը դիտարկել այս տեսանկյունից՝ ամն ինչ կամ ոչինչ։ Գնահատեք գորշ հատվածը հաջողության և անհաջողության միջև։ Ընդ որում, երբեք հաջողությանը թույլ մի տվեք հասնել ձեր ուղեղին, իսկ անհաջողությանը՝ ձեր սրտին։
21. Բաց թողեք ձեր սխալները։ Դրանք ձեզ հետ մի պահեք։ Դրանք օգտագործեք՝ որպես աստիճաններ, որոնք տանում են դեպի հաջողություն։
22. Դադարեք ամենօրյա դժվարություններին թույլ տալ հաղթել ձեզ։ Դժվար ժամանակները միշտ հանգեցնում են մեծության։ Պահպանեք հավատը։ Մեծ գործերի սկիզբը միշտ էլ ամենադժվարն է։
23. Դադարեք չափից շատ անհանգստանալ։ Անհանգստությունը չի լուծի վաղվա խնդիրները, այն կտանի այսօրվա հանգիստը և հնարավորությունները։ Դադարեք մտածել բոլորի նման։ Կյանքը չափազանց կարճ է։
24. Դադարեք ցանկանալ իրեր, որոնց կարիքը չունեք։ Մի մտածեք դրանց գնի մասին։ Մտածեք դրանց արժեքի մասին։ Եվ հիշեք՝ միշտ ավելի հեշտ է հարստություն գտնել՝ փոքրի կարիքն ունենալով, քան շատ բանի հասնելով։
25. Դադարեցրեք անշնորհակալ մտքերը։ Երջանկությունը երբեք չի գալիս նրանց մոտ, ով այն չի գնահատում։ Այնպես որ, երախտապարտ եղեք հենց այսօր։ Կյանքը իդեալական չի լինում, այն պարզապես վատը չէ։
26. Մոռացեք բոլոր այն պատճառները, որոնց համար պետք է դժբախտ լինեք։ Դադարեք պատճառներ փնտրել դժբախտ լինելու համար։ Կենտրոնացեք նրա վրա, թե ինչ ունեք, գտեք պատճառներ, որոնց համար պետք է երջանիկ լինեք։ Դրական մտադրությունն ամեն ինչ փոխում է։
27. Մոռացեք ցանկացած կեղծավորության մասին։ Օրինակ՝ մի աղոթեք, երբ անձրև է գալիս, եթե չեք աղոթում, երբ արևն է շողում։
28. Դադարեք ենթադրել, թե այլ մարդիկ ավելի «նորմալ» են, քան դուք։ Միակ նորմալ մարդիկ, ում դուք ճանաչում եք, նրանք են, ում դուք վատ եք ճանաչում։
29. Ազատվեք զգացմունքներից, որոնք ձեր նկատմամբ հաճախ գերակայություն են ձեռք բերում։ Ուժեղ եղեք։ Նույնիսկ այն ժամանակ, երբ զգում եք, որ շուրջն ամեն ինչ փշրվում է։ Հսկողության տակ վերցրեք ձեր զգացմունքներն ավելի շուտ, քանի դեռ դրանք ձեր նկատմամբ գերակայություն ձեռք չեն բերել։
30. Մոռացեք անզսպության մասին։ Երբեք հիմար բան մի արեք այն պատճառով, որ դուք որոշ ժամանակով նեղված եք։
31. Ազատվեք գարշելի բառերից։ Եթե ասեք, որ որևէ մեկը տգեղ է, դա ձեզ ավելի գեղեցիկ չի դարձնի։
32. Դադարեք մյուսներին մակերեսորեն դատել։ Մենք երբեք կյանքում սովորական մարդկանց չենք հանդիպում։ Եթե դուք նրանց շանս եք տալիս, յուրաքանչյուր մարդ կարող է ձեզ որևէ զարմանալի բան ցույց տալ։
33. Դադարեք փորձել փոխել ուրիշներին։ Դեպքերի մեծամասնությունում դուք չեք կարող փոխել մարդկանց և չպետք է փորձեք դա անել։ Դուք կա՛մ պարզապես ընդունում եք նրանց այնպես, ինչպես կան, կա՛մ որոշում եք կայացնում՝ ապրել առանց նրա։
34. Դադարեք կարծել, թե դուք չափազանց լավն եք՝ բարի լինելու համար։ Նուրբ և բարի լինելու համար անհրաժեշտ է շատ ուժ ծախսել։ Բայց դուք ավելի ուժեղ եք, քան մտածում եք։
35. Դադարեք «չափազանց զբաղված» լինել՝ ձեր սերը ցույց տալու համար։ Դժվար է նվիրվածություն գտնել, իսկ վստահությունը կորցնելը հեշտ է։ Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը։ Ձեր հարազատներին ամեն օր ասեք, որ սիրում եք նրանց, և ապացուցեք դա։
36. Հրաժարվեք միակողմանի հարաբերություններից։ Եթե որևէ մեկն իրոք հոգ է տանում ձեր մասին, նա ձեզ կստիպի զգալ, որ ձեզ անհրաժեշտ է միշտ պայքարել իր ուշադրության համար։
37. Բաց թողեք բոլոր նրանց, ովքեր երբեք ձեզ օգնության չեն հասել դժվար պահերին։ Հիշեք, որ միայն ձեր կյանքի ամենադժվար շրջաններում կարող եք տեսնել այն անձանց իրական դեմքը, ովքեր պնդում են, թե հոգ են տանում ձեր մասին։
38. Ազատվեք բացասական ազդեցությունից։ Դուք չեք կարող հույս դնել այն բանի վրա, որ ձեզ լավ կզգաք, եթե ձեզ շրջապատեք բացասականով։ Եղեք նրանց հետ, ովքեր բացահայտում են ձեր լավագույն որակները՝ տագնապներ չառաջացնելով։
39. Ազատվեք ձեր նկատմամբ ցանկացած ատելությունից։ Սիրեք ձեզ։ Ներեք ձեզ։ Ընդունեք ձեզ։
40. Մոռացեք ցանկացած ստի մասին, որը լսել եք, թե դուք այնքան էլ գրավիչ չեք։ Աշխարհում ավելի շատ կանայք կան, ովքեր տառապում են անորեքսիայով կամ բուլեմիայով, քան այնպիսիք, ովքեր պայքարում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Դուք արդեն գեղեցիկ եք։
41. Դադարեք այլ մեկը լինել։ Որևէ մեկն ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի երիտասարդ կլինի։ Բայց նրանք երբեք չեն կարող ձեր փոխարեն լինել։ Եվ դա ձեզ հետաքրքիր մարդ է դարձնում։
42. Մոռացեք այն ամենի մասին, ինչ մյուսներն ասում են ձեր մասին։ Աշխատեք սրտին մոտ չընդունել այն ամենը, ինչ շրջապատող մարդիկ ասում են ձեր մասին։ Այն, ինչ նրանք մտածում և ասում են ձեր մասին, հենց նրանց արտացոլումն է, և ոչ թե՝ ձեր։
43. Մոռացեք փոքր կոնֆլիկտները։ Չեք կարող փոխել այն, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ձեզ կամ ինչ են մտածում ձեր մասին։ Միշտ կարելի է փոխել ձեր վերաբերմունքը դրան, դուք միշտ կարող եք ընտրել նրանց, ովքեր կշրջապատեն ձեզ։
44. Դադարեք ուրիշներին պահանջներ դնել, որոնք բարձր են ձեր սեփականներից։ Տվեք այնքան, որքան կարող եք, բայց մի թողեք, որ ձեզ օգտագործեն։ Լսեք մյուսների կարծիքը, բայց մի կորցրեք ձեր ձայնը։
45. Դադարեք կարծել, թե բոլորը պետք է ձեզ նման լինեն։ Պետք չէ, որ բոլորը ձեզ նման լինեն։ Բայց հիշեք, որ միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ հոգ չեն տանում ձեր մասին, պետք չէ մոռանալ մյուսների մասին, ովքեր սիրում են ձեզ։
46. Դադարեք փոխվել միայն այն նպատակով, որպեսզի մյուսների վրա տպավորություն գործեք։ Փոխվեք միայն այն պատճառով, որ դա ձեզ ավելի լավն է դարձնում և տանում է դեպի պայծառ ապագա։
47. Մոռացեք կյանքում փոքր տհաճությունների մասին։ Մի թողեք, որ փոքր բաները կոտրեն ձեզ։ Իրական հարստությունը հնարավորությունն է՝ զգալ և գնահատել կյանքի ամեն պահ, ինչպիսին էլ այն լինի։
48. Բաց թողեք երեկվա օրը։ Մի թողեք, որ երեկվա օրը գողանա այսօրվա օրը։ Մի դատեք ձեզ անցյալում, դուք այլևս անցյալում չեք ապրում։ Բաց թողեք այն, զարգացեք և առաջ շարժվեք։
49. Դադարեք կարծել, թե մերժումը ձախողում է նշանակում։ Մերժումն ու առաջընթացը երկու տարբեր բաներ են։
50. Դադարեք կարծել, թե շատ ուշ է ամեն ինչ նորից սկսելու համար։ Հիշեք, որ միշտ ավելի լավ է լինել աստիճանի ներքևի հատվածում, որին ցանկանում եք հասնել, քան վերևինում, որը ձեզ անհրաժեշտ չէ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը