Բաժիններ՝

Սոխով սնուցող դիմակ՝ մազաթափության դեմ

Steptohealth.ru կայքը գրում է, որ սոխից պատրաստվող սնուցող դիմակը կամրացնի մազերը, դրանք ավելի ուժեղ և փայլուն կդարձնի և կօգնի չեզոքացնել այնպիսի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են սթրեսը, քիմիական ներկերը։ Այս ամենի արդյունքում՝ մազերը կորցնում են ամրությունն ու գեղեցկությունը։ Գոյություն ունեն պարզ և բնական միջոցներ, որոնք կարող են օգնել մազաթափության դեմ պայքարում։ Անհանգստանալու կարիք չկա. հնարավոր է խուսափել սոխի տհաճ հոտից. դրա պատճառով պետք չէ հրաժարվել այս արդյունավետ դիմակից։

Սխտորը մեծ քանակությամբ ծծումբ է պարունակում

Ծծումբն արդյունավետորեն վերականգնում է մազերը, որոնք վնասվում են սխալ խնամքի կամ ներկող և քիմիական միջոցների չարաշահման արդյունքում։

• Ծծումբը խթանում է գլխի մաշկի արյան շրջանառությունը և մազաբջիջները՝ սնուցելով դրանք և ամրացնելով։
• Մեր օրգանիզին ծծումբն անհրաժեշտ է սպիտակուց սինթեզելու համար, իսկ սխտորով դիմակն օգնում է սկսել այս գործընթացը։
• Սոխը հակաբակտերիալ կարողություններ ունի։ Գլխի մաշկը կարող է ոչ միայն սնկի, այլև մաշկային այլ խնդիրներ ունենալ։ Ամեն օր մազերն ու գլխի մաշկը տոքսիններ են հավաքում արտաքին աշխարհից։ Սխտորը կօգնի ազատվել այդ տոքսիններից։
• Սոխը հաջողությամբ պայքարում է նաև գլխի մաշկի վարակների դեմ, որոնք մազաթափություն են առաջացնում։

dlya-naturalnyh-bryunetok-i-shatenok-pokraska-volos-kofe-yavlyaetsya-samym-bezopasnym-i-neslozhnym-m

Բաղադրիչներ
• միջին չափի 1 սոխ
• 1 ճաշի գդալ մեղր (25 գրամ)։

Լվացեք սոխը, մաքրեք այն, մանր կտրատեք։ Սոխը հարեք բլենդերով։ Ստացված զանգվածը լցրեք ամանի մեջ, ավելացրեք 25 գրամ մեղր։ Լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Մինչև մազերին քսելը դրանք թրջեք տաջ ջրով։ Ջուրը շատ տաք չպիտի լինի։ Դիմակը քսեք մազերին, գլխի մաշկին և նուրբ շարժումներով մերսեք։ Գլխարկ դրեք և սպասեք 30 րոպե։ Լվացեք շամպունով։

Նախընտրելի է դիմակը դնել շաբաթվա ընթացքում երկուսից երեք անգամ՝ մինչև քնելը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս