Բաժիններ՝

Նախօրեին վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 հասցեում գործող գրախանութի դիմաց՝ ճանապարհի բանուկ մասում, վրաերթ է տեղի ունեցել, իսկ ժամը 2.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հիշյալ գրախանութի մոտից, անգիտակից վիճակում, բազմաթիվ մարմնական վնասվածքներով «շտապօգնության» խումբը հիվանդանոց է տեղափոխել մոտ 25 տարեկան մի տղամարդու:

Նույն օրը պարզվել է, որ նշված անձը 1995 թ. ծնված Ֆրունզե Խաչատրյանն է, որը ժամը 12.00-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս