«Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը, ինչպես հանրապետության այլ բնակավայրերում, այդպես էլ Տաշիրում անցած տարիների ընթացքում իրականացրել են միլիոնավոր դոլարների ներդրումներ: Մասնավորաբար վերջին շրջանում կատարված աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է Տաշիր քաղաքի կենտրոնը:
Աբխազիայի Սուխում քաղաքի դատախազությունը «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ է հարուցել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ, հայտնում է apsnypress գործակալությունը։
Տուժողի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք՝ հետին մասում: Եղել է արյունահոսություն, որը դադարել է վիրահատությունից հետո, թոքը դրենավորվել է: Դեռահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիևին։
Իրաքի զինված ուժերը այսօր առավոտյան սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը, որի մասին նախօրեին Իրաքի հեռուստատեսությամբ հայտնել էր երկրի վարչապետ Հայդեր Աբադին։ Իրաքցի վարչապետը կոչ էր արել տեղացիներին համագործակցել իրաքյան բանակի հետ։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսական պետական Russia Today հեռուստաալիքի բոլոր հաշվեհամարները Մեծ Բրիտանիայում արգելափակված են, հայտնել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը։
Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքի BASF կոնցեռնի ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական «Բորուսիա»-ն բացառվում է: Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի խոսքով հայ կիսապաշտպանն ինքն է որոշում կայացրել հեռանալ ակումբից:
Հոկտեմբերի 18-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին Մոսուլում կարողացել է ավիահարվածից փրկվել դրանից մի քանի րոպե առաջ, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով իրաքյան անվտանգությնա ուժերում իր աղբյուրներին։
Նման պահվածքը մի փաստի մասին է խոսում, որ այս տիկինը վերևներում ունի բարձր հովանավոր, ում ինքը հաճույքով խայտառակում է ու շարունակում է աշխատել: Ես արդեն դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով, որ տեղեկացնեն քաղաքացի Ռուզաննա Ղևոնդյանի աշխատանքի ոտնահարված իրավունքը վերականգնելուն ուղղված՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանի և քաղաքապետի քայլերի մասին:
Տղային խնամում է մայրը, որը նույնպես չի աշխատում, քանի որ տղային առանց խնամքի չի կարող թողնել։
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին։
«Հիմա բոլոր կողմերի համաձայնությամբ այդ հարցի քննարկումը կլինի տարեվերջին: Ես՝ որպես քաղաքական գործիչ, այդքան կարևորություն չեմ տալիս, թե որ երկրի ներկայացուցիչը կլինի այդ պաշտոնում: Մեզ համար ավելի կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների հետ հարաբերությունների սերտացումը»,- նշեց պատգամավորը:
Իրանը պլանավորում է ավելացնել նավթարդյունահանումը՝ մինչև օրական 4.5 մլն բարել նավթ, այդ թվում՝ օրական 668.000 բարել գազային կոնդենսանտ մինչև 2017թ. մարտը, հայտարարել է երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Աֆղանստանի փոխվարչապետ, գեներալ Աբդուլ-Ռաշիդ Դուստումը վիրավորվել է վիրավորվել է «Թալիբան» շարժման զինյալների կողմից, հայտնում է Khaama Press գործակալությունը։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ իրար էին բախվել 1993 թ. ծնված Վլադիմիր Թ.-ի վարած «Լադա Պրիորա 21703» և 1988 թ. ծնված Արմեն Բոշյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Բոշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:
«Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մեկ անձի, որին կասկածում են Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան պայթեցնելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ռուսաստանն ու Բելառուսը փոխադարձ համաձայնության են եկել ռուսական գազի մատակարարումների արժեքի շուրջ, հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է Vesti-ն։
Դոնեցկում սպանվել է ինքնահռչակ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության առաջնորդներից Արսեն Պավլովը, որը հայտնի էր Մոտորոլա անունով, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հերթական հանդիպմանը: ՄԼՍ-ի 32-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը տանը ոչ-ոքի է խաղացել «Կանզաս Սիթի Ուիզարդս»-ի հետ՝ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ թերահավատորեն է վերաբերվում Սիրիայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը և չի հասկանում, թե ինչպես կարող են տվյալ դեպքում պատժամիջոցները օգնել Սիրիայի խաղաղ բնակչությանը։
Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Եփրատի վահան» գործողության շրջանակում ԴԱԻՇ-ից ազատագրված 9 բնակավայրերը Սիրիայի հյուսիսում թույլ են տվել վերացնել Թուրքիայի կողմից հրթիռակոծության սպառնալիքը, այսօր տեղեկացրել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Հայկ Ասլանյանին: