Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վառեցին Պարտիս Էվրայի խաղակոշիկները, որոնց նա սպասել էր 4 ամիս». Ժերար Պիկե

Անգլիական հումորի նկատմամբ կարոտախտի նոր չափաբաժին՝ «Բարսելոնայի» պաշտպանից:

«Մի անգամ Էվրան եկավ հանդերձարան Nike-ի նոր մարզակոշիկներով, որոնք նա պատվիրել էր 4 ամիս առաջ: Դրանց վրա պատկերված էին նրա երեխաների անունները: Շատ վառ:

Երբ նա գնաց ցնցուղ ընդունելու, ակումբակիցները հանեցին մարզակոշիկները և վառեցին դրանք: Դեռ ավելին. նրանք տեսագրեցին ամբողջ գործընթացը և ուղարկեցին Էվրային: Այդպիսին էր հումորների մակարդակը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հասկանում եմ, որ դա չափազանց դաժան է, բայց անգլիացիների հանդերձարանում դա ընդունված էր»,- ասել է Պիկեն TV3-ին տված հարցազրույցում:
Հունիսին Պիկեն բողոքել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իր և մյուս նորեկների

նկատմամբ կատակներ էին անում ամեն օր, իսկ իր նմանատիպ կատակի համար «Բարսելոնայում» նրան տուգանել էին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս