Հրամանատարության կողմից խրախուսվել են եռամսյակի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստում հոկտեմբերի 11-ին ամփոփվել են 2016 ուսումնական տարվա երրորդ եռամսյակի արդյունքները:

Հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:

Զեկույցներում վերլուծվել են անցած երեք ամիսների հնթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները:

Ներկայացվել են արձանագրված դրական ցուցանիշները, ինչպես նաև այն ուղղությունները, որոնք պահանջում են հետագա առավել համակարգված և նպատակային աշխատանք:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրամանատարության կողմից խրախուսվել են եռամսյակի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31