
Տուժածների մասին թարմացված տվյալներ Վլադիկավկազից

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.10-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է տուժածների (որոնք ինչպես հաղորդվել էր նախկինում 4 են) առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:
Նախկինի պես տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության:
«Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության դիմած Գևորգյան Վ.-ը դուրս է գրվել հիվանդանոցից: