
Լոզանում մեկնարկում են Սիրիայի հարցով բանակցությունները

Շվեյցարիայի Լոզան քաղաքում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, երկկողմ ձևաչափով արդեն իսկ տեղի է ունեցել Թուրքիայի և Քաթարի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Ավելի ուշ ՄԱԿ-ի բանագնացը հանդիպում կունենա նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: