
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» «Լիվերպուլի» դեմ խաղում

Հաճելի նորություն «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար: պաշտոան Լյուկ Շոուն և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել են վնասվածքից հետո և պատրաստ են օգնել թիմին ԱՊԼ-ի 8-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում: Ինֆորմացիան հայտնվել է մանկունյանցիների պաշտոնական կայքում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատել է, որ երկու ֆուտբոլիստներն էլ առողջ են և կարող են հայտնվել դաշտում: Պորտուգալացին նշել է նաև, որ այն ֆուտբոլիստները, որոնք վերադարձել են ազգային հավաքականներից, վերադարձել են առանց վնասվածքների:
«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա հոկտեմբերի 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը