Բաժիններ՝

Գյումրու երեկվա դեպքով կա երկու ձերբակալված

asparez.am. Այսօր Գյումրի այցելած նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն զեկուցել են երեկ Գյումրիում կատարված դեպքի վերաբերյալ, հարուցվել է քրեական գործ:

-Անմիջապես հարուցվել է քրեական գործ, այս պահի դրությամբ արդեն ունենք 2 ձերբակալված սնձինք, այսօր առիթ կունենամ նաեւ քննության արդյունքներին ծանոթանալու եւ, ըստ անհրաժեշտության, ցուցումներ տալ,-ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

gyumri-7

Երեկ ժամը 13:00-14:00-ի սահմաններում, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի հատվածում տեղի էր ունեցել ավտովթար, որին հաջորդել էր վիճաբանություն: Խոսակցությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել էին նաեւ կրակոցներ, սակայն իրավապահները հերքել էին կրակոցների մասին տեղեկությունները:

-Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողի զեկուցագրի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի առթիվ: Ամբողջ անձնակազմով մեկնել ենք դեպքի վայր եւ հայտնաբերել ենք չկրակած գազային ատրճանակի չորս փամփուշտ, վնասված մեքենաներ: Զննությունը շարունակվում է: Ըստ տեղեկությունների դեպքը սկսվել է ավտովթարից: Կրակոցների վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան: Դեպքի վայրում հայտնաբերված իրերը եւ առարկաները չեն խոսում կրակոցների մասին: Կրակված պարկուճ ու կրակոցի հետեւանքով վնասված մեքենա չկա: Արյան հետք հայտնաբերվել է,-լրագրողների հետ զրույցում ասել էր Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս