Ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնել էր, որ թիվ 44 երթուղային միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 28.000 դրամ, փաստաթղթեր և զեղչի քարտեր:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը Վլադիկավկազից տեղեկացնում է, որ տեղի 3 կլինիկայում այս պահի դրությամբ բուժվում է 8 տուժած։ Նրանցից 4-ը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ են, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) որոշել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման և կրկնակի քվեարկության հնարավոր ամսաթվերը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով նրան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից:
Քրդական «Փեշմեգայի» ջոկատները վերահսկողություն են սահմանել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում գտնվող 7 բնակավայրերի նկատմամբ, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 17–ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի V-ը, մահացել է ԱՄՆ-ում 80 տարեկանում, հայտնում է AFP գործակալությունը։
Ավարտվեց կանանց վոլեյբոլի 2016 թվականի բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Անկարան հաշվարկում է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում ստեղծել 45 կիլոմետրանոց հատված ունեցող անվտանգության գոտի, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը լիահույս է, որ նախարարության նոր ծրագրերի իրագործումը հասարակության մեջ նոր սեր կառաջացնի առողջ ապրելակերպի նկատմամբ:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծամասնություն էր կազմել, երկրի գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին կներկայացնի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում։
Նվազագույնը 25 բանտարկյալ է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ, հայտնում է Globo-ն։
Ռուսաստանը չի ցանկանում հակամարտություն ԱՄՆ-ի հետ և մտադիր չէ ազդել ամերիկյան նախագահական քարոզարշավի ընթացքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
NASA-ն չի պլանավորում երկարաձգել «Ռոսկոսմոսի» հետ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու մասին պայմանագիրը 2018թ. հետո:
«Շատ կարեւոր է շարունակել ճնշում գործադրելը: Կան մի ամբողջ շարք միջոցներ, որոնք մենք դիտարկում ենք, մասնավորապես, հավելյալ տնտեսական պատժամիջոցները սիրիական ռեժիմի ու նրա դաշնակիցների դեմ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների համար մեղավորներին Միջազգային քրեական դատարանում պատասխանատվության ենթարկելու միջոցները»,- Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի խոսք մեջբերել է Reuters գործակալությունը:
Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատար, վարչապետ Հեյդար ալ-Իբադին հայտարարել է երկրի ամենախոշոր երկրորդ քաղաքը` Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու խոշորամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու մասին: Այս մա սին հաղորդել է «Աս-սումարիա» հեռուստաալիքը:
Դիարբեքիրի 15 գյուղում, որոնց թվում են Լիջեն, Հազրոն և Քոջաքյոյը, հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:
Հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Սարատակ գյուղի վերջնամասում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Կարելի է 93 տոկոս համոզվածությամբ կանխագուշակել զույգի բաժանումը։ Այսպիսի եզրահանգման է եկել հայտնի ավստրիացի հոգեբան Ալֆրիդ Լենգլեն։ Գիտնականը պատմել է, որ զույգերը, որոնց հարաբերություններում առկա են հետևյալ առանձնահատկությունները, ապագայում անպայման կբաժանվեն։
Անիմաստ է ժխտել, որ այսօր տնային աշխատանքը համաշխարհային ֆենոմեն է։ 4-րդ դասարանի աշակերտների միայն 7 տոկոսն է խոստովանել, որ իրենց սովորաբար տնային աշխատանք չեն հանձնարարում։ Տնային աշխատանքը հատկապես կարևոր է միջին և ավագ դպրոցում։
Կոշիկները ցույց են տալիս, թե ինչպիսի մոտեցում ունեք ձեր կյանքի նկատմամբ։ Եթե դուք երազում կոշիկ եք կրում, նշանակում է՝ դուք ամուր կանգնած եք հողին։ Կոշիկ փոխելը նշանակում է՝ դերի, համոզմունքների փոփոխություն։
Տարիքի հետ մեր մարմինը փոխում է իր ձևը։ Օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտադրում, մաշկը կորցնում է խոնավությունը և առաձգականությունը։ Տոնուսի կորուստը նախևառաջ զգացվում է իրանի հատվածում։
Շատերն արդեն 30 տարեկանում սկսում են քննադատաբար մոտենալ իրենց կյանքին և զղջում են, որ դեռ չեն հասցրել արժանի որևէ բան անել։ Ուղեղում կպչուն միտք է հայտնվում, որ ժամանակն անցել է, և մնում է միայն համակերպվել եղածի հետ։ Իրականում այդպես չէ։ Այս մարդկանց պատմություններն ապացուցում են, որ սեփական գործ սկսելու համար երբեք ուշ չէ, հաջողությունը կգա, բայց մի փոքր ուշ։
Շիրակ» օդանավակայանով 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 3150 մարդ, Հայաստանից մեկնել՝ 3915 մարդ
Էրոտիկ երազներում կանայք հաճախ տեսնում են ծանոթ մարդկանց, ում հետ հաճախ են հանդիպում։ Նրանցից շատերը երազում են իրենց նախկին սեքսուալ գործընկերոջ կամ հայտնիների մասին։ Էրոտիկ երազների ևս մի տեսակ կա. կանանց որոշակի քանակ (18 տոկոս) երազում սեքսուալ հարաբերություններ է տեսնում, որոնք իրական կյանքում նրանց հետաքրքիր չեն։