
«Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ». Տիգրան Գյոկչյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի կարծիքով` «Սպարտակ»-ի հետ հանդիպումը երևանյան ակումբի ամենավատ խաղն է մրցաշրջանում:
«Ես իմ աչքերին չէի հավատում, սա կարծես իմ թիմը չլիներ, այսպիսի խաղերը մենք պետք է խաղանք 100 տոկոսով, սակայն այսօր նույնիսկ 10 տոկոսով չխաղացինք: Մենք երկար ճանապարհ էինք անցել, գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Միշտ էլ Վլադիվոստոկում դժվար են ընթանում հանդիպումները, քանի-որ թե՛ ժամային գոտին, և թե՛ ճանապարհը մեծ խնդիրներ են ստեղծում: Չնայած դրան, մենք իրավունք չունեինք նման վատ խաղ ցուցադրեինք, սա մրցաշրջանի ամենավատ խաղն էր»,- ասել է մարզիչը:
Տիգրան Գյոկչյանը անդրադարձել է նաև 3 միավորանոց նետումներին՝ նշելով, որ դրանք որոշիչ դարձան այս խաղում, քանի-որ մրցակիցը 3 միավորանոց նետումներով բացահայտ առավելություն ուներ, և դա ապահովեց հաշվի մեծ տարբերություն:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը «Սուպերլիգա 1»-ի շրջանակներում արտագնա առաջին խաղում 109:59 հաշվով պարտվեց Վլադիվոստոկ քաղաքի «Սպարտակ-Պրիմորյո»-ին: