Մանկական սնունդ արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը
ՏԱՍՍ-ըւ՝ վկայակոչելով «Ռոսպետրեբնադզոր»-ին, գրում է, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր: Հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017 և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616:
Կայքը նաև տեղեկացնում է, որ փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում:
Ի դեպ, Հայաստանի սննդի անվտանգության ծառայության մամլո խոսնակը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել է. «Խնդրում եմ ուշադրություն դարձրեք Hipp-ի՝ նյութում նշված ապրանքատեսակի խմբաքանակի վրա և մի օգտագործեք այն, մինչև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կպարզի, թե տվյալ խմբաքանակը ներմուծվե՞լ է Հայաստան, թե՞ ոչ»։