Բաժիններ՝

Պերմյակովի գործով դատավճիռը չի բողոքարկվել մեղադրողի կողմից. Արթուր Դավթյան

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը կհստակեցվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Պերմյակովի գործով դատավճիռը մեղադրողի կողմից չի բողոքարկվել, ինչը վկայում է այն մասին, որ մեղադրող կողմը համաձայն է առաջին ատյանի դատարանի կողմից տրված դատական գնահատականի հետ: Այս մասին հոկտեմբերի 15-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառանալով Պերմյակովի պատժի կրման վայրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ  այդ հարցը կորոշվի դատական ակտի ուժի մեջ գտնվելու փուլում: «Դա իր մեջ մի քանի պայմաններ ու «եթե»-ներ ունի: Կանցնենք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փուլին՝ կունենանք այդ «եթե»-ների փուլը և  անպայման օրենքի սահմաններում լուծումները դուք  կտեսնեք»,- նշեց Արթուր Դավթյանը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31