
«Ռոսնեֆտը» 10 տարվա ընթացքում Հնդկաստանին 100 միլիոն տոննա նավթ կտրամադրի

«Ռոսնեֆտը» նախատեսում է Հնդկաստան մատակարարել 100 միլիոն տոննա նավթ` 10 տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությանը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Գազպրոմ»-ն, իր հերթին, սկսել է մատակարարման երկարաժամկետ պայմանագրի գործարկումը` 2.5 միլիոն տոննա մեկ տարվա ընթացքում»,- ասել է ՌԴ նախագահը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ընթացքում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դեպի Հնդկաստան կարտահանի նաեւ ածուխ:
Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանը հետագայում եւս մտադիր է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հնդկաստանի հետ ինչպես էներգետիկ, այնպես էլ այլ ոլորտներում: