Հոկտեմբերի 20-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:
Ադրբեջանական haqqin.az պորտալը ներկայացրել է Բաքվի բնակիչների հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են հորդառատ անձրևների հետևանքները։
«Քարնեգի» հիմնադրամի հարավկովկասյան հարցերով փորձագետ, քաղաքագետ Թոմաս դե Վաալն ադրբեջանական vesti.az կայքի հետ զրույցում անդրադարձել է օրերս ռուս հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե չի կարող փոխզիջում լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցերի վերաբերյալ։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը նախապատրաստվում է Եվրոպայի լիգայի հերթական խաղին: «Մանչեստեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կխաղա թուրքական «Ֆեներբահչե»-ի հետ: Մխիթարյանը շարունակում է մարզվել ընդհանուր թիմի հետ և նախապատրաստվել սպասվող խաղին:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 00.52-ին, ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատակ գյուղի վերջնամասում գտնվող Վազգեն, Հովիկ և Լյուդվիգ Պ.-երին պատկանող ընդհանուր սեփականություն հանդիսացող անասնագոմում:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) և թուրք զինծառայողների միջև, հայտնում է թուրքական Hurriyet թերթը։
Լեռնային Ղարաբաղի շրջանը միշտ եղել է, կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս, ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հոդվածում, որտեղ նա անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Բնակչությամբ Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով: Այն յուրատեսակ աշխարհագրական կղզյակ է՝ նմանը չունեցող բնությամբ ու յուրահատուկ կլիմայով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով:
Լինելու են են բրոքերային կառույցներ, ինչպես ընդունված է աշխարհի տարբեր երկրներում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ապրանքների նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Azernews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
ՊՊԾ ոստիկանը գիշերային հանցագործույթուն է վնասազերծել։
Ժանը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։
Թուրքիայի իշխանությունները կալանավորել են Կոնիա քաղաքի ավիաբազայի 40 զինծառայողի, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը միասնական նամակ-հորդոր են ուղղել Կարո Եղնուկյանին:
Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը: Կարեն Կարապետյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը:
Ծայրահեղական ԴԱԻՇ կազմակերպության առաջնորդները լքում են Մոսուլ քաղաքը, որը գրոհում է իրաքյան բանակը։ Նման հայտարարություն արել է ԱՄՆ գեներալ Գերրի Վոլեսկին, որը գլխավորում է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է հանրապետությանտարբեր շրջաններից մի խումբ երիտասարդ ֆերմերների, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք մասնագիտական դասընթացներին:
«Գավաթի խաղից հետո թիմի ղեկավարը մտավ հանդերձարան, խիստ դժգոհություն արտահայտեց՝ այդ ընթացքում ազատելով 4-5 ֆուտբոլիստի, անվստահություն հայտնեց ինձ և մարզչական շտաբին՝ հայտարարելով, որ մյուս խաղին թիմը կնախապատրաստի այլ մարզիչ: Իմ այս որոշումը ակնթարթային էր: Իրեն հարգող ցանկացած մարզիչ կաներ նույնը: Ես երեք տարի «Ալաշկերտ»-ում էի, և մենք թիմի հետ հասել էինք աննախադեպ հաջողությունների թե միջազգային ասպարեզում, թե Հայաստանում»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկարաձգել Հալեպի ռմբակոծությունների «մարդասիրական դադարը»։
Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր Ռուսաստանի հայտարարած «մարդասիրական դադարը» գործելու է Երևանի ժամանակով ժ․ 09:00-ից։ Այն տևելու է մինչև ժ. 20:00-ն։
«Նորմանդյան քառյակը» երեկ երեկոյան կայացած հանդիպմանը պայմանավորվել է բանակցություններից անցում կատարել «ճանապարհային քարտեզ» կազմելուն, մինսկյան պայմանավորվածությունները իրագործելուն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Փրկարար ծառայության հատուկ պահպանության և կարևորագույն օբյեկտների պահպանության բաժիններում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Վայոց ձորի և Արարատի մարզային փրկարարական վարչություններում:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ու Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահական ընտրություններից 20 օր առաջ վիճել են աբորտների իրավունքի, ամերիկացիների զենք կրելու իրավունքի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Գործի մարդիկ» արտոնյալ սպասարկման համալիր ծրագիրը հետևյալ խոշոր հատվածների կազմակերպությունների աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները.
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբայ ին փուլի երրորդ տուրի A, B, C և D խմբերի հանդիպումները: Տուրի կենտրոնական խաղում կատալոնական «Բարսելոնա»-ն 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեստեր Սիթի»-ի դարպասը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին և եզրափակիչ հեռուստաբանավեճում։
Ռուսաստանն ու Վրաստանը երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Աֆղանական բանակի զինծառայողի համազգեստ հագած անհայտ անձը Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմաբազայի հարևանությամբ սպանել է երկու ամերիկացի խորհրդականի՝ քաղծառայողի և զինվորականի:
Զբոսաշրջության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է առկա զբոսաշրջային արդյունքների և ծառայությունների թիրախավորված փաթեթավորում՝ հիմնվելով զբոսաշրջության ոլորտում արդի զարգացումների վրա: Բացի այդ, գործադիրի նպատակն է Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, ճանաչելիության բարձրացումը` թիրախավորված զբոսաշրջային շուկաներում ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով: