Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:
2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23.20-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ կրծքավանդակի և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բժշկական օգնության է դիմել 1994թ. ծնված Լևոն Սահակյանը։ Տուժածը հայտարարել էր՝ նախկին Շիրակ հանրախանութի մոտ վայր է ընկել:
Ես հիմա խաղում եմ «Ֆեներբախչեի» կազմում և լավագույնն եմ ուզում թիմի համար: Բայց դա կլինի յուրահատուկ խաղ. ես վերադառնում եմ տուն: Մեծագույն մարզադաշտ՝ մեծագույն երկրպագուներով: Ծանր կլինի. «Մանչեսթեր Յունայթեդը» ֆավորիտ է: Բայց Դուք երբեք նախօրոք ոչինչ չեք իմանա, թե ինչ կարող է տեղի ունենալ»,- Վան Պերսիին է մեջբերում Metro-ն:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ միջոցառումներ են ձեռնարկվում ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ընդլայման ուղղությամբ։
Չնայած այս եռյակի որոշման վրա որևէ սահմանափակում չկա, բացառությամբ, որ որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով` ես այնուամենայնիվ կարծում եմ՝ այս անհատների վրա կա բարոյական պարտավորություն, որը բխում է Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից։
Խարդախություններ կատարած կեղծ բժիշկները հայտնաբերվեցին։
Ֆրանսիայի խորհրդարանը առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1998 թ. մայիսի 29-ին, որին հաջորդել է Սենատի կողմից ընդունումը 2000 թ. նոյեմբերի 7-ին: Սակայն, երկու քվեարկությունների միջև ընտրություններ տեղի ունենալու պատճառով, խորհրդարանը ստիպված էր այն երկրորդ անգամ հաստատել 2001 թ. հունվարի 18-ին՝ հայտարարելով, որ «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»:
Երևանի կենտրոնի բնակարաններից կատարված գողությունները բացահայտվեցին:
«Ուղերձը, որը եվրոպացիները պետք է հասցնեն Պուտինին, հռչակում է. «Մենք ձեզ հետ համաձայն չենք»»,- հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավարը։ Եվրոպացիները պետք է խստորեն պնդեն իրենց դիրքորոշումը, սակայն, դրա հետ միասին, չփակեն դուռը Ռուսաստանի առաջ, եթե նա ցանկանա վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Շուլցը։
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել շարքային զինծառայողի:
Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ, 1978թ. ծնված Նորիկ Սարգսի Զարգարյանը հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով տնից դուրս է եկել, երեկոյան զանգահարել, ասել, որ դեռ Հայաստանում է, և մինչ օրս պարզ չէ նրա գտնվելու վայրը։
Ուշադրություն. ոստիկանությունը ներկայացնում է ավազակային հարձակում կատարածներից մեկի սուբյեկտիվ պատկերը։
Համաձայն գործող կանոնների՝ Ադրբեջանի քաղաքացիները, այդ թվում վարորդները, որոնք ներգրավված են բեռնափոխադրումներում, կարող են առանց թույլտվության ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր։ Նրանք, որոնք խախտում են տվյալ սահմանափակումը, արտաքսվում են ՌԴ-ից 3 տարի ժամկետով։
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ռուսաստանը ևս 3 օրով երկարաձգել է Սիրիայում «մարդասիրական դադարը»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յան Էգելլենը, գրում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել, ասվում է ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության հայտարարության (US STRATCOM) մեջ։
Ադրբեջանում դարձյալ դիտվում է դոլարային աժիոտաժ, գրում է ադրբեջանական haqqin.az պորտալը։ Նշվում է, որ արժութային շուկայում մի քանի շաբաթ տևող կայունությունից և մանաթի փոխարժեքի բարձրացումից հետո որոշ բանկեր սահմանափակել, անգամ ամբողջությամբ դադարեցրել են դոլարի վաճառքը։
Իրաքի բանակի հարձակումը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ուղղությամբ ընթանում է արագ, քան պլանավորվել էր, հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին։
Ռուս զինվորականները պայմանական հարվածներ հասցնելու մարզումներ են անցկացրել Լենինգրադի մարզի Արևմտյան ռազմական շրջանում «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի օգնությամբ։ Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում։
Human Rights Watch միջազային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր 75 էջից բաղկացած զեկույց է հրապարակվել՝ նվիրված Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց քննադատողների նկատմամբ հետապնդումների փաստերին։
Նկարում պատկերված աղջկա մայրիկից նամակ ունենք………Ունի գլխի ուռուցք, բժիշկները հրաժարվում են վիրահատել, ասելով ինչքան կապրի , կապրի: Ասում են գնում ա դեպի դանդաղ մահ: Ունի նաև ողնաշարի լուրջ խնդիր:
Հոկտեմբերի 21-24-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 25-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, հոկտեմբերի 21-24-ը հանրապետության մնացած մարզերում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակը:
Ուկրաինական խոշորագույն «Ինդար» դեղագործական ընկերությունը պլանավորում է Ադրբեջանում կառուցել դեղամիջոցների արտադրության գործարան, հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն Բաքվում բացված «Բացահայտիր Ուկրաինան» զբոսաշրջային ֆորումում, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ԴԱԻՇ-ից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը կարող է վերածվել նոր պատերազմի համար առիթի, որը կկատարվի երրորդ ուժերի կողմից և որը կարող է հանգեցնել գլոբալ հակամարտության, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։
Երեւան-Սեւան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով վիրավորված 3 անձինք, այդ թվում վթարված ուսանողականի վարորդը շարունակում են բուժում ստանալ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: 3 վիրավորներն էլ նյարդավիրաբուժության կլինիկայում են:
Սիրիայում զինյալները կրակ են բացում նրանց ուղղությամբ, որոնք որոշել են հեռանալ Հալեպից մարդասիրական միջանցքներով, որոնք ստեղծել են ռուս զինվորականները «մարդասիրական դադարի» շրջանակներում, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը։
Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառում¬ներին:
«Ահրար ա-Շամ» խմբավորման ահաբեկիչները հաշվահարդար են տեսել Հալեպի արևելյան շրջանների տեղական կառավարման խորհիդի 4 անդամների հետ, որոնք խնդրել են թույլատրել քաղաքի բնակիչներին հեռանալ քաղաքից մարդասիրական միջանցքով, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
ՆԱՏՕ-ում հայտնել են, որ ռուսական ռազմանավերը կործանիչ-ռմբակոծիչներ են տեղափոխում Սիրիայի Հալեպ քաղաքում իրենց ավիացիայի ուժեղացման նպատակով։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով դաշինքին։
Նախարարն առաջարկել է համատեղել ջանքերը՝ խոստումնալից երիտասարդներին սեփական նախաձեռնություններն իրականացնելու հնարավորություն տալու համար