Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն ընդունել է մի խումբ երիտասարդ ֆերմերների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է հանրապետությանտարբեր շրջաններից մի խումբ երիտասարդ ֆերմերների, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք մասնագիտական դասընթացներին:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ վարչապետը ողջունել է երիտասարդների որոշումը և նշել, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման համար շատկարևոր է նրանց ներուժի արդյունավետ օգտագործումը: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինտենսիվ ու մրցունակգյուղատնտեսություն ունենալու համար ոլորտում առկա գործելաոճն ու մոտեցումները պետք է արմատապես փոխվեն, ևայդ գործում, նրա խոսքով, մեծ սպասելիքներ ունի երիտասարդներից:

«Նման ձևաչափով հանդիպում վաղուց էի նախատեսել, սակայն, կարծում եմ, այժմ շատ հարմար պահ է ընտրվել, քանիոր, ինչպես գիտեք, այս օրերին կառավարության կողմից նախաձեռնվել է գյուղատնտեսության զարգացմանհայեցակարգի մշակման և ընդունման գործընթացը: Ուրախ եմ, որ հետևել եք մեր կոչին և որոշել մասնակցելառաջիկայում գյուղնախարարության կողմից առաջին անգամ կազմակերպվելիք դասընթացներին»,- ասել է Ա.Հարությունյանը և հույս է հայտնել, որ նրանց օրինակին կհետևեն նաև շատ այլ երիտասարդներ:

Հանդիպման ընթացքում գործադիր իշխանության ղեկավարը զրուցել է երիտասարդ ֆերմերների հետ, հետաքրքրվելնրանց գործունեությամբ, տեղեկացել սկսնակ ձեռներեցների ունեցած հաջողությունների ու խնդիրների մասին: Ա.Հարությունյանը հավաստիացրել է, որ դասընթացների մասնակիցներին կառավարությունն անհրաժեշտ բոլորմիջոցներով պետական աջակցություն է տրամադրելու՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբզբաղվելու և այն որպես եկամտի շահութաբեր աղբյուր դարձնելու համար:

Երիտասարդ ֆերմերները շնորհակալություն են հայտնել հանրապետության վարչապետին՝ ընդունելության և իրենցհանդեպ ցուցաբերվող պետական հատուկ ուշադրության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս